Հայաստան. հուլիսի 15–19–ն ընկած շաբաթվա արժույթի շուկայի տեսություն

22.07.2013 16:27
Հայաստան. հուլիսի 15–19–ն ընկած շաբաթվա արժույթի շուկայի տեսություն

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը բարձրացավ 0,21 տոկոսով` կազմելով 410,41 դրամ։

Մեկ շաբաթում առուվաճառքի ծավալը կազմեց 12,92 մլն ԱՄՆ դոլար, ինչը 46,15 տոկոսով ավել է նախորդ շաբաթվա ցուցանիշից։

Այնուամենայնիվ, կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նվազեց 0,04 տոկոսով և շաբաթ օրը` հուլիսի 20–ին, կազմեց 411,33 դրամ։ Փոխարժեքների նման անհամապատասխան դինամիկան նախևառաջ պայմանավորված է նրանով, որ առևտրային հնգօրյակի վերջին օրը Հայաստանի արժույթի շուկայում այդ արժութային զույգով գործարքներ չեն իրականացվել, այն ժամանակ, երբ արտաբորսային շուկան արձագանքել է շուկայի ուժերի դասավորման փոփոխությանը։

Բացի այդ, FOREX արժույթի միջազգային շուկայում ԱՄՆ դոլարի ավելի պակաս չափավոր դիրքերը նույնպես նպաստեցին հայկական դրամի գրավչության բարձրացմանը։

Հաջորդ շաբաթ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հավանաբար նախկինի նման կհամախմբվի կամ հնարավոր է փոքր–ինչ կբարձրանա այն ֆոնի ներքո, որ շուկայի որոշ մասնակիցներ կրկին կշարունակեն ավելացնել իրենց դիրքերը` 410,0 դրամից ցածր մակարդակում ամրապնդվելու ամերիկյան արժույթի փոխարժեքի անընդունակության հետ կապված։ Սակայն հաշվի առնելով արժույթի միջազգային շուկայում իր հիմնական մրցակիցների նկատմամբ ԱՄՆ դոլարի բացասական դինամիկան` կարելի է ենթադրել, որ ամերիկյան արժույթի աճը դժվար թե էական կլինի։

Ի դեպ, ամերիկյան արժույթի աճին նաև կնպաստի բնակչության և բիզնեսի կողմից դոլարի գնումների ավելացված ծավալը։ Իսկապես, ՀՀ ԿԲ մամուլի ծառայության տեսության համաձայն` ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 12,615 մլն դոլար, ինչը գրեթե երեք անգամ ավել է նախորդ շաբաթվա ցուցանիշից։

Ըստ մեր գնահատականների` Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն առաջիկա շաբաթվա ընթացքում կգտնվի 409,0 – 414,0 դրամի սահմաններում։

Նախորդ շաբաթ Հայաստանում եվրոյի արժեքը որոշվեց FOREX արժույթի միջազգային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը բարձրացավ 0,57 տոկոսով` հասնելով 1,3141–ի, ինչպես նաև ամերիկյան արժույթի նկատմամբ հայկական դրամի դինամիկայով։

Միասնական եվրոպական արժույթը բարձրացավ այն բանին զուգահեռ, որ կոնգրեսականների առաջ իր ելույթի ընթացքում ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեն հերթական անգամ ընդգծեց, որ խթանող միջոցների կրճատման տեմպերը կախված կլինեն տնտեսական և ֆինանսական հատվածի իրավիճակից։ Այդուհանդերձ, ընդհանուր առմամբ շուկայի իրավիճակը զսպված է մնացել, և արժութային զույգը մինչև առևտրային հնգօրյակի ավարտը վաճառվել է նեղ միջակայքում։ Գերմանիայի տնտեսական պայմանների ցուցիչի փոքր–ինչ ավելի թույլ վիճակագրությունը նույնպես չկարողացավ լավատեսություն ավելացնել։

Արտաբորսային արժութային շուկայում ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի ամրապնդումը նույնպես EUR/AMD զույգի աճ պահպանեց։ Դրա արդյունքում` Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ բարձրացավ 0,35 տոկոսով` հասնելով 541,85 դրամի։

Նախորդ շաբաթ Հայաստանում կանխիկ ռուսական ռուբլու վաճառքի միջին փոխարժեքն աճեց 0,55 տոկոսով` հասնելով 12,82 դրամի։ Ինչը պայմանավորված էր FOREX արժույթի միջազգային շուկայում ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու բարձրացմամբ։

Միքայել Վերդյան, FOREX CLUB վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև