Մետաղների շուկա. Ոսկու և պղնձի գնանշումները չափավոր աճի են հակված

22.07.2013 16:51
Մետաղների շուկա. Ոսկու և պղնձի գնանշումները չափավոր աճի են հակված

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 15-19-ն ընկած ժամանակահատվածում ոսկու գնանշումները տատանվում էին ոչ մեծ միջակայքում, միաժամանակ այս շաբաթվա մակրոտնտեսական վիճակագրությունն աջակցել է դեղին մետաղին:

Չինաստանի ՀՆԱ մակարդակն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում, կանխատեսման համաձայն, կազմել է 7.5 տոկոս, ինչը հանգստացրել է այդ երկրի տնտեսության աճի կտրուկ դանդաղումից մտահոգված ներդրողներին: ԱՄՆ-ի սպառողական գների ինդեքսը հունիսին կազմել է 1.8 տոկոս` նախորդ ամսվա 1.4 տոկոսի դիմաց, ինչը վկայում է երկրի գնաճի որոշակի արագացման մասին, իսկ ԱՄՆ-ի աշխատաշուկայի ավանդական շաբաթական տվյալները հակասական են ստացվել:

Սակայն հիմնական իրադարձությունը, որին կողմնորոշվում էին նախորդ շաբաթ շուկայի մասնակիցները, եղել է ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեի երկօրյա հաշվետվությունն ԱՄՆ Կոնգրեսի առջև: Չնայած որ վերջին ամսում ամերիկյան կարգավորիչի ղեկավարը բազմիցս հանդես է եկել և մեկնաբանել է ԴՊՀ` դրամավարկային քաղաքականության ծրագրերը, ներդրողներն ակնկալում էին լսել խթանիչ միջոցների կրճատման մեկնարկի ավելի որոշակի ժամկետներ: Բայց այս անգամ էլ Բերնանկեն սահմանափակվել է ընդհանուր արտահայտություններով` նշելով, որ արժեթղթերի գնումների կրճատման ժամկետները բաց շուկայում կախված են նրանից, թե որքանով ԱՄՆ տնտեսության բարելավումները կայուն կլինեն:

Այս իրադարձությունների արդյունքում ոսկու գնանշումներն այս շաբաթ մոտեցել են տրոյական ունցիայի դիմաց 1300 դոլարի դիմադրության շեմին, սակայն այդպես էլ չեն կարողացել հաղթահարել դա` առևտրային հնգօրյան ավարտելով ունցիայի դիմաց 1295.6 դոլարով` մեկ շաբաթվա ընթացքում թանկանալով 0.51 տոկոսով:

Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու գնանշումները, հավանաբար, կրկին կփորձեն առաջ անցնել ունցիայի դիմաց 1300 ԱՄՆ դոլար հոգեբանորեն կարևոր ցուցանիշից: Նախորդ շաբաթվա գնաճային ակնկալիքներն ուժեղացան, և հաշվի առնելով QE3 քանակային մեղմման ծրագրի կրճատման ժամկետների անորոշությունը` ամերիկյան արժույթը թուլանում է, ինչը սատարում է ոսկու արժեքին: Ոսկու ցածր արժեքի դեպքում ուժեղանում է նաև ֆիզիկական մետաղի առաջարկը:

Թանկարժեք ակտիվի գնանշումների աճին կարող է նպաստել նաև եվրոպական պարտքային ճգնաժամի մտավախությունները: Պորտուգալիայի տնտեսությունը փրկելու ծրագիրը կարող է ձախողվել, և պարտքային ճգնաժամի վտանգը կրկին կհիշեցնի իր մասին։ Հիշեցնենք, որ Պորտուգալիայի կառավարական կոալիցիան և ընդդիմությունն այդպես էլ չկարողացան պայմանավորվել երկրի քաղաքկան և տնտեսական ճգնաժամի կարգավորման մասին։ Դեղին մետաղի դիմադրության մակարդակը հաջորդ շաբաթ կունենա տրոյական մեկ ունցիայի դիմաց 1337 դոլար արժեքը։

Այս շաբաթ այնքան էլ շատ չի մակրոտնտեսական այնպիսի վիճակագրությունը, որը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը ոսկու շուկայում։ ԱՄՆ–ում կհրապարակվեն բնակշուկայի և հունիսին երկարաժամկետ օգտագործման ապրանքների պատվերների ծավալների փոփոխության տվյալները։ Եվրոպական լուրերից պետք է առանձնացնել Գերմանիայի, Ֆրանսիայի և եվրագոտու արտադրական հատվածի PMI ցուցիչների, ինչպես նաև Գերմանիայի գործարար հատվածի պայմանների ` հուլիսյան IFO–ի ինդիկատորի ցուցիչի նախնական տվյալների հրապարակումը։

Լրատվական ֆոնն ընդհանուր առմամբ, ինչպես ԱՄՆ–ում, այնպես էլ եվրագոտում, չափավոր զուսպ է։ Սակայն այն ցուցիչները, որոնց նկատմամբ ոսկին հատկապես զգայուն է, օրինակ, երկարաժամկետ օգտագործման ապրանքների պատվերների ծավալը և գործազրկության առաջնային նպաստների թիվն այս շաբաթ կանխատեսվում է առանց բարելավումների, ինչը կարող է օգնել ոսկու գնանշումներին հաղթահարել տրոյական ունցիայի դիմաց 1300 դոլարի արժեքը։ Սակայն եթե կանխատեսումներին ի հակառակ այդ տվյալներն ուժեղ լինեն, ապա դա կարող է ուժեղացնել ներդրողների մտավախությունները խթանման արագ փակման վերաբերյալ, իսկ ոսկու գնանշումները կարող են որոշակիորեն նվազել։ Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների օժանդակություն կարող է լինել տրոյական մեկ ունցիայի դիմաց 1253 դոլարի արժեքը։

Ոսկու ֆյուչերսային դիրքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ոսկու զուտ դրամական հոսքը ոչ զգալի աճել է, սակայն դա պայմանավորված է նրանով, որ կարճ դիրքորոշումը գերազանցել է երկար դիրքերի կրճատումը։ Այդ պատճառով, չնայած ԶԴՀ–ն բավական ցածր մակարդակում է, որում վերջին անգամ եղել է 2005 թվականին, այդ ակտիվի նկատմամբ հետաքրքրության վերսկսման մասին խոսելն առայժմ վաղ է։ Կարճ դիրքորոշումների հետագա կրճատումը կարող է առաջացնել ընթացիկ շաբաթվա ոսկու արժեքի կարճաժամկետ աճ։

Պղնձի արժեքը նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում նվազել է 0.11 տոկոսով` մինչև 3.1430 ԱՄՆ դոլար մեկ ֆունտի դիմաց։ Ամերիկյան կարգավորիչի ղեկավար Բեն Բերնանկեի ելույթը, որում նա այդպես էլ հստակ ուրվագծեր չտվեց բաց շուկայում արժեթղթերի գնումների կրճատման ծրագրերի վերաբերյալ, հանգեցրեց ԱՄՆ դոլարի արժևորման, ինչը նվազեցնող ճնշում գործադրեց կարմիր մետաղի գնանշումների նկատմամբ։ Բացի այդ, Չինաստանի տնտեսության թույլ մակրոտվյալները նույնպես էապես ուժեղացրել են մտահոգությունները համաշխարհային շուկայում այդ ակտիվի պահանջարկի վերաբերյալ։

Այնուամենայնիվ, պղնձի գնանշումներին ոչ մեծ աջակցություն են ցուցաբերել ԱՄՆ արդյունաբերական արտադրության տվյալները, որոնք հունիսին աճել են 0.3 տոկոսով` 0.2 տոկոսի դիմաց։ Շուկայի մասնակիցները հանգիստ են ընկալել նաև Չինաստանի ՀՆԱ տվյալները երկրորդ եռամսյակում։ Չնայած այդ ցուցանիշի անկմանը, ներդրողներն ավելի մեծ անկում էին ակնկալում, և փաստացի կանխատեսման համընկնումը կանխատեսվածի հետ հանգստացրեց նրան։

Հաջորդ շաբաթ պղնձի գինը, հավանաբար, չափավոր կաճի։ Չինաստանի արտադրական հատվածի գործարար ակտիվության ինդեքսի նախնական թվերը HSBC–ից, ինչպես նաև Գերմանիայի և եվրագոտու արտադրական ակտիվության ցուցիշների թվերը ոչ մեծ աճով են սպասվում։ Արժույթի շուկայի ընդհանուր բալանսը, հաշվի առնելով ամերիկյան տնտեսության խթանումը, դեռ որոշ ժամանակ կշարունակվի ողջ ծավալով, կլինի հօգուտ դոլարի մրցակիցների, ինչը նույնպես նպաստում է կարմիր մետաղի գնանշումներին։

Այն դեպքում, եթե մակրոտնտեսական վիճակագրությունը չի արդարացնի շուկայի մասնակիցների ակնկալիքները, իսկ Պորտուգալիայի քաղաքական ճգնաժամը կերկարի, ապա պղնձի գնանշումները կարող են նվազել։ Ֆյուչերսային շուկայում պղնձի գնանշումների տատանումների ենթադրվող միջակայքը հաջորդ շաբաթ կլինի 3.05-3.25 ԱՄՆ դոլար մեկ ֆունտի դիմաց։

Պղնձի ֆյուչերսային դիրքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ պղնձի ԶԴՀ–ն ավելացել է նրա հաշվին, որ կարճ դիրքերն ավելի կտրուկ են կրճատվել, քան երկարները։ Ինչպես երևում է գրաֆիկից, այդ ընթացքում փակվել է մոտավորապես նույնքան դիրք, որքան բացվել է նախորդ ժամանակահատվածում, ինչը վկայում է կարմիր մետաղի շուկայի անորոշության մասին։ Քանի որ չկա երկար դիրքերի ավելացման կայուն միտում, կարելի է վաճառել մեկ ֆունտ պղնձի դիմաց 3.1660 ԱՄՆ դոլարի արժեքի դեպքում։

Միքայել Վերդյան, FOREX CLUB–ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև