Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով ՊԿՊ-ների տեղաբաշխման աճուրդ է անցկացրել

22.07.2013 17:17
Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով ՊԿՊ-ների տեղաբաշխման աճուրդ է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի Կենտրոնական բանկը հուլիսի 22-ին 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13121A139 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ է անցկացրել, սակայն գործարքներ չեն իրականացվել:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 93 մլն 600 հազ դրամ: ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել է բոլոր ներկայացված առաջարկությունները: -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև