Հայաստանում ոսկու գնման գինն աճել է 2.3%–ով` մեկ գրամի դիմաց մինչև 15618,81 դրամ

22.07.2013 17:26
Հայաստանում ոսկու գնման գինն աճել է 2.3%–ով` մեկ գրամի դիմաց մինչև 15618,81 դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման գինը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 2.3%–ով կամ մեկ գրամի դիմաց 350.41 դրամով` հուլիսի 21–ին մեկ գրամի դիմաց կազմելով 15618,81 դրամ։

Միաժամանակ, ոսկու բացթողնման գինը կազմել է 16976.97 դրամ (աճը` 380.88 դրամ)։

Թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ֆինանսների նախարարության տեղեկատվության և կապերի բաժնից, 22.07.13թ.-28.07.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները`   ոսկի`  գնման գին` 15618.81 (+350.41), բացթողնման գին` 16976.97 (+380.88), արծաթ` գնման գին` 238.92 (+3.3), բացթողնման գին` 259.70 (+3.59),   պլատին`  գնման գին` 18109.00 (+1434.4), բացթողնման գին` 19683.70 (+1559.13),   պալադիում`  գնման  գին` 8892.68 (+527.3),     բացթողնման գին`  9665.96 (+355.76): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև