Լոնդոնում ոսկու գինն այսօր հասել է ամսվա ընթացքում առավելագույն արժեքի` ամրանալով 1300 դոլ/ունցիա մակարդակից բարձր դիրքում

22.07.2013 18:05
Լոնդոնում ոսկու գինն այսօր հասել է ամսվա ընթացքում առավելագույն արժեքի` ամրանալով 1300 դոլ/ունցիա մակարդակից բարձր դիրքում

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot–ն այսօր հասել է առավելագույն արժեքի ամսվա ընթացքում` հաստատվելով 1300 դոլար/ունցիայի արժեքից բարձր դիրքում։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը ավելացել է 2.2 տոկոսով և պաշտոնապես կազմել է 1313.75 դոլար/ունցիա։ Դա ամենաբարձր ցուցանիշն է 2013 թվականի հունիսի 19–ից, հաղորդում է rbc.r–ն։

Ոսկին Լոնդոնում այսօր թանկացել է 27.75 դոլարով` շտկվելով ժամկետային  շուկայի ընթացիկ գնային ցուցանիշներով։ Այսպես, AM Fixing–ի գնի հայտարարման պահին առաջիկա մատակարարման ամսվա ոսկու ֆյուչերսը  Նյու Յորքի COMEX բորսայում սակարկվել է 1295,4-1322,7 դոլար/ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի գինը կազմել է 1313.8 դոլար/ունցիա։

Ստորև բերվում են Լոնդոնում ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային արժեքներն առաջիկա հինգ առևտրային օրերին (դոլար/ունցիա):

- 19 հուլիսի – 1286,00 (AM Fix), 1295,75 (PM Fix);
- 18 հուլիսի – 1279,75 (AM Fix), 1283,25 (PM Fix);
- 17 հուլիսի – 1284,25 (AM Fix), 1297,25 (PM Fix);
- 16 հուլիսի – 1286,00 (AM Fix), 1291,50 (PM Fix);
- 15 հուլիսի – 1281,25 (AM Fix), 1284,75 (PM Fix).—0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև