«Պոչտա Ռոսիի»-ն պատրաստվում է բանկային լիցենզիա ստանալ

23.07.2013 14:25
«Պոչտա Ռոսիի»-ն պատրաստվում է բանկային լիցենզիա ստանալ

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Պոչտա Ռոսիի» ԴՊՈՒՁ–ը հրաժարվել է մասնավոր ներդրողի հետ գործընկերությամբ Փոստային բանկի ստեղծման ծրագրերից։ Ընկերությունը որոշել է միկրովարկավորման և դրամական միջոցների ինքնուրույն ծառայություններ մատուցել բնակչությանը։ Այդ մասին «Իզվեստիա» պարբերականին է հայտնել ԴՊՈՒՁ–ի աղբյուրը։

«Պոչտա Ռոսիի»-ի ղեկավարությունը դիտարկում է լիցենզիա ստանալու հնարավորությունը. առանց դրա համալիր ծառայություններ մատուցելն անհնար կլինի, հաղորդում է rbc.ru–ն։

«Պոչտա Ռոսսիի»-ին լիցենզիա ստանալու հայտ կներկայացնի այն բանից հետո, երբ կառավարությունը կհաստատի ընկերության նոր ռազմավարությունը։ ԴՊՈՒՁ–ը թույլտվություն կստանա ոչ ուշ, քան երկու տարի անց։ Ընկերությունում միաժամանակ գրեթե հրաժարվել են առանձին Փոստային բանկ ստեղծելու մտքից։ Նախագիծը պատրաստում էին ավելի քան 2.5 տարի, բայց դրա բացման ժամկետներն անընդհատ տեղափոխվում էին։

Փորձագետներն ուշադրություն են դարձնում, որ «Պոչտա Ռոսիի»-ին չի կարող բանկային լիցենզիա ստանալ ինքնուրույն, բայց ընկերությունը միշտ կարող է առանձին դուստր կառույց հիմնել։

Մասնագետները նշում են, որ «Պոչտա Ռոսիի»-ին ունի ճյուղավորված ցանց, ինչը ձեռնտու է քաղաքացիներին դրամ փոխանցելիս, սակայն առանց բարեփոխման ծանր կառույցը կարող է խանգարել ընկերության ծրագրերին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև