Հայաստանն արդեն այսօր կարող է մասնակցել բանկային համակարգի զարգացմանը` եվրասիական գործընթացի շրջանակներում. ՄՄՀՊԻ ռեկտոր

23.07.2013 14:33
Հայաստանն արդեն այսօր կարող է մասնակցել բանկային համակարգի զարգացմանը` եվրասիական գործընթացի շրջանակներում. ՄՄՀՊԻ ռեկտոր

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հասուն բանկային համակարգը կարող է օգտվել եվրասիական նախագծի կողմից տրամադրվող առավելություններից, կարծում է ՄՄՀՊԻ ռեկտոր Անատոլի Տորկունովը:

«Բոլորը խոստովանում են, որ Հայաստանի բանկային համակարգն ամենահզոր և ամենահասուն համակարգերից մեկն է: Իսկ ինչ է նշանակում եվրասիական նախագծի զարգացում. դա ֆինանսների ազատ տեղաշարժ է, այսինքն` կապիտալի, ծառայությունների, աշխատուժի և ապրանքների: Արդեն այսօր Հայաստանը հնարավորություն ունի ներկայացնել իր փորձը և մասնակցել կապիտալների տեղաշարժին, բանկային համակարգի զարգացմանը` եվրասիական գործընթացի շրջանակներում»,¬- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Տորկունովը:

Բացի այդ, ըստ նրա, Հայաստանը տեխնոլոգիաների զարգացման հետ կապված իր ինտելեկտուալ ռեսուրսով և փորձով կարող էր շատ մեծ դեր խաղալ նախագծում, որտեղ հսկայական բնական պաշարներ կան, և որտեղ բացի այդ պաշարների օգտագործումից, անհրաժեշտ է ավելի շատ օգտագործել նոու-հաու և ինտելեկտ:

Տորկունովը նշեց նաև, որ երկու երկրները, բացի այս ամենից, պատմականորեն ստեղծված իրականություն ունեն` ի դեմ 1,2 մլն էթնիկ հայերի, ովքեր ՌԴ քաղաքացիներ են, որոնք միահյուսվել են բազմազգ ռուս ժողովրդի էությանը «և  նրանք, եթե համեմատենք, քանակով, ռուսներից և այլ մեծ էթնոսներից հետո զբաղեցնում են առաջին հորիզոնականներից մեկը»,- ասաց ՄՄՀՊԻ ռեկտորը:

«Դա նույնպես շատ կարևոր հանգամանք է: Հասկանալի է, որ նրանք ՌԴ քաղաքացիներ են, սակայն հայտնի է, որ մեծ հարգանքով և սիրով են վերաբերում պատմական Հայրենիքին: Այդ պատճառով նման տեսակի գործընթացին մասնակցությունը, որին մասնակցում է Ռուսաստանը, որի հիմնական մասը բազմաքանակ հայ բնակչությունն է,դա նույնպես գործոն է, որը չի կարելի հաշվի չառնել»,- ավելացրեց նա: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև