Հայաստանում վճարային քարտերով իրականացված ինտերնետային գործարքների ծավալը մայիսին կրճատվել է 15,4%–ով և կազմել մոտ 1,7 մլրդ դրամ

23.07.2013 15:20
Հայաստանում վճարային քարտերով իրականացված ինտերնետային գործարքների ծավալը մայիսին կրճատվել է 15,4%–ով և կազմել մոտ 1,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայկական և արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով իրականացված ինտերնետային գործարքների ծավալը մայիսի վերջին կազմել է 1,68 մլրդ դրամ` ապրիլի համեմատ կրճատվելով 15,4 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի մայիսի ամսական տեղեկագրում։

Միաժամանակ, Կենտրոնական բանկի տվյալներով, ինտերնետում վճարային քարտերով գործարքների ընդհանուր թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 91862 ` մեկ ամսվա ընթացքում նվազելով 7,4տոկոսով։

Հայկական և արտասահմանյան բանկերի թողարկած վճարային քարտերով գործարքների ընդհանուր ծավալը սպասարկման բոլոր տեսակներով Հայաստանի տարածքում կազմել է 85,1 մլրդ դրամ (անկումը` 6,5%), իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 1548809 (անկումը` 10,6%)։

Հայկական և արտասահմանյան բանկերի թողարկած վճարային քարտերով բանկոմատների միջոցով գործարքների ընդհանուր ծավալը 2013 թվականի մայիսի վերջին կազմել է 65,9 մլրդ դրամ, իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է  1268845։

POS-տերմինալներով և իմպրինտերով վճարային քարտերով գործարքների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 17.5 մլրդ դրամ, իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 188102  ($1–ը` 409,88 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև