Լոնդոնում ոսկու գինն այսօր նորացրել է ամսվա ընթացքում առավելագույն արժեքը` ամրանալով 1326 դոլ/ունցիա մակարդակից բարձր դիրքում

23.07.2013 17:04
Լոնդոնում ոսկու գինն այսօր նորացրել է  ամսվա ընթացքում առավելագույն արժեքը` ամրանալով 1326 դոլ/ունցիա մակարդակից բարձր դիրքում

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot–ն այսօր նորացրել է  առավելագույն արժեքի ամսվա ընթացքում` գերազանցելով 326 դոլար/ունցիան։

Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը ավելացել է 1 տոկոսով և պաշտոնապես կազմել է 1326,75 դոլար/ունցիա։ Դա ամենաբարձր նոր ցուցանիշն է 2013 թվականի հունիսի 19–ից, հաղորդում է rbc.r–ն

Ոսկին Լոնդոնում այսօր թանկացել է 13,00 դոլարով` շտկվելով ժամկետային  շուկայի ընթացիկ գնային ցուցանիշներով։ Այսպես, AM Fixing–ի գնի հայտարարման պահին առաջիկա մատակարարման ամսվա ոսկու ֆյուչերսը  Նյու Յորքի COMEX բորսայում սակարկվել է 1326,7-1337,8 դոլար/ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի գինը կազմել է 1326,7 դոլար/ունցիա, հաղորդում է  rbc.ru–ն։
Ստորև բերվում են Լոնդոնում ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային արժեքներն առաջիկա հինգ առևտրային օրերին (դոլար/ունցիա):

- 22 հուլիսի– 1313,75 (AM Fix), 1327,00 (PM Fix);
- 19 հուլիսի– 1286,00 (AM Fix), 1295,75 (PM Fix);
- 18 հուլիսի– 1279,75 (AM Fix), 1283,25 (PM Fix);
- 17 հուլիսի – 1284,25 (AM Fix), 1297,25 (PM Fix);
- 16 հուլիսի– 1286,00 (AM Fix), 1291,50 (PM Fix).

Հունիսին ոսկու AM Fixing–ի գինը նվազել է 207,00 դոլարով (-14,7%)։Այդ թվում 2013թ.–ի հունիսի 28–ին այն նվազել է մինչև երեք տարում (2010թ.–ի օգոստոսի 12–ից ի վեր)  գրանցած ամենացածր նշանակումը`  1203,25 դոլ/ունցիա։ Հուլիսի սկզբից AM Fixing–ի գինն աճել է 123,50 դոլարով և այսօրվա դրությամբ 10,3 տոկոսով հաղթահարել է հունիսին գրանցված անկումը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև