ՀՀ առևտրային բանկերի պլաստիկ քարտերով արտերկրում իրականացված գործարքների ծավալը մայիսին նվազել է 9,5%–ով` կազմելով 4,5 մլրդ դրամ

24.07.2013 14:20
ՀՀ առևտրային բանկերի պլաստիկ քարտերով արտերկրում իրականացված գործարքների ծավալը մայիսին նվազել է 9,5%–ով` կազմելով 4,5  մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բոլոր տեսակի առևտրային բանկերի պլաստիկ քարտերի միջոցով արտերկրում իրականացված գործարքների համախառն ծավալը 2013թ.–ի մայիսին կազմել է 4,5 մլրդ դրամ` մեկ ամսում նվազելով 9,5 տոկոսով, տեղեկացվում է 2013թ.–ի մայիսի ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատվական տեղեկագրում։

Գործարքների քանակը կազմել է 84820 հազար (ամսական անկումը`3,2%)։ Միաժամանակ քարտերի օգնությամբ իրականացված անկանխիկ գործառնությունների ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 3  մլրդ դրամ (անկումը` 6,7%)։

Պլաստիկ քարտերի միջոցով արտերկրում իրականացված կանխիկացման ծավալը  մայիսին կազմել է 1,4 մլրդ դրամ` (15% անկում)։
Ընթացիկ տարվա դրությամբ, հաճախորդներին պլաստիկ քարտերի տրամադրում և սպասարկում են իրականացրել Հայաստանի տարածքում գործող  21 առևտրային բանկեր։ Միաժամանակ 19 առևտրային բանկերը մասնակցում են ArCa միասնական վճարային համակարգին։  ($1 – 409,97 դրամ է)։ —0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև