ՀՀ բանկային համակարգի համախառն պարտավորությունները 2–րդ եռամսյակում աճել են 11.17%–ով` մինչև 2 213.9 մլրդ դրամ

24.07.2013 16:48
ՀՀ բանկային համակարգի համախառն պարտավորությունները 2–րդ եռամսյակում աճել են 11.17%–ով` մինչև 2 213.9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները 2013 թվականի հունիսի 31–ի դրությամբ կազմել են 2 213.9 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 11.17 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` համախառն պարտավորությունների մեծությամբ առաջատար է դարձել Ամերիաբանկը՝ 327.2 մլրդ դրամ ցուցանիշով` տարեսկզբից ավելանալով 57.1 տոկոսով։ Հայաստանի բանկային համակարգի համախառն պարտավորություններում այս բանկին բաժին է ընկել ընդհանուրի 14.7 տոկոսը։

Համախառն պարտավորությունների ծավալով երկրորդ հորիզոնականում է ՎՏԲ–Հայաստան բանկը` 226,5 մլրդ դրամով (աճը` 25.18%), ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ` 209.5 մլրդ դրամով (աճը` 5.53%), այնուհետև` Արդշինինվեստբանկը` շուրջ 194.8 մլրդ դրամով (աճը` 19.79%), HSBC Բանկ Հայաստանը` մոտ 182.2 մլրդ դրամով (աճը` 3.54%)։

2013 թվականի հունիսի 30–ի դրությամբ Հայաստանում 21 առևտրային բանկ է գրանցված։ ($1 –ը` 409,97 դրամ)-0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև