ՌԴ միջազգային պահուստները կրճատվել են 300 մլն դոլարով մեկ շաբաթվա ընթացքում

26.07.2013 13:41
ՌԴ միջազգային  պահուստները կրճատվել են 300 մլն դոլարով մեկ շաբաթվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ միջազգային պահուստների ծավալը շաբաթվա հաշվարկով կրճատվել է 0.06 տոկոսով և 2013 թվականի հուլիսի 19–ի դրությամբ կազմել է 505.7 մլրդ ԱՄՆ դոլար, այսօր հայտնեց Ռուսաստանի բանկի արտաքին և հասարակական կապերի դեպարտամենտը։

Նշենք, որ հուլիսի սկզբին ոսկու արժութային պահուստներն ընկել են ամենացածր մակարդակի 2012 թվականի փետրվարից։ Դրանց ծավալը շաբաթվա հաշվարկով նվազել է 1.8 տոկոսով և 2013 թվականի հուլիսի 5–ի դրությամբ կազմել է 505 մլրդ դոլար։ Դա նրանց ամենացածր ցուցանիշն է ավելի քան 16 ամիսների ընթացքում` 2012 թվականի փետրվարի 17–ից, տեղեկանում ենք Ռուսաստանի բանկի նյութերից, հայտնում է rbc.ru–ն։

2013 թվականին ոսկու արժութային պահուստները հասել են հունվարի 4–ին գրանցված իրենց առավելագույն արժեքին` 537.4 մլրդ դոլար։ Դա նրանց ամենաբարձր ցուցանիշն է 2011 թվականի սեպտեմբերի առաջին տասնօրյակից։ Այն օրվանից մինչև օրս միջազգային պահուստները նվազել են 32.4 մլրդ դոլարով։

ՌԴ միջազգային պահուստները Ռուսաստանի բանկի և Ռուսաստանի Դաշնության կառավարության լիազորության մեջ գտնվող բարձր լիկվիդայնության ֆինանսական ակտիվներ են։ Միջազգային պահուստներն արտարժութային ակտիվներից են կազմվում, դրամային ոսկուց, փոխառության հատուկ իրավունքներից (SDR), ԱՄՀ–ի պահուստային դիրքորոշումից և այլ պահուստային ակտիվներից։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև