Հայաստանի բանկային համակարգի ակտիվները երկրորդ եռամսյակում աճել են 10,26%–ով`կազմելով 2 641,1 մլրդ դրամ

26.07.2013 17:14
Հայաստանի բանկային համակարգի ակտիվները երկրորդ եռամսյակում աճել են 10,26%–ով`կազմելով 2 641,1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ակտիվները 2013թ.–ի հունիսի 30–ի դրությամբ  կազմել են 2 641,1 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 10,26 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության կողմից անցկացված վերլուծության համաձայն` համախառն ակտիվների մեծությամբ առաջատարն է Ամերիաբանկը` 366,3 մլրդ դրամ ցուցանիշով (տարեսկզբի համեմատ աճը` 59,5%)։ Բանկերի համախառն ակտիվներում Ամերիաբանկին բաժին է հասնում դրանց մեծության 13,8 տոկոսը։

Համախառն ակտիվների ծավալով երկրորդ տեղում է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ` 260,9 մլրդ դրամ (աճը` 5,46%), հաջորդիվ հետևում են` ՎՏԲ–Հայաստան Բանկը` 259,9 մլրդ դրամ (աճը` 23,02%), Արդշինինվետսբանկը` ավելի քան 233,4 մլրդ դրամ (աճը` 17,61%) և HSBC Բանկ Հայաստանը` մոտ 221,9 մլրդ դրամ  (աճը` 4,97%)։

2013թ.–ի հունիսի 30–ի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ։ ($1 – 410,66 դրամ է).–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև