Archives by Month:

Calendar:

  • Calendar

    July 2013
    M T W T F S S
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    293031  
  • Archive for July 29th, 2013

    ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հուլիսի 29–ին մեկ դոլարի դիմաց 410.30 դրամ է կազմել

    Monday, July 29th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 29-ի արդյունքներով, հուլիսի 26–ի ցուցանիշի համեմատ, կրճատվել է 0.47 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 410.30 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հուլիսի 29–ին 410,00 դրամ է կազմել

    Monday, July 29th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 29-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 410,00 դրամ է կազմել:

    Հայաստանում ոսկու գնման գինն աճել է 3.2%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 161225.36 դրամ

    Monday, July 29th, 2013

    Հայաստանում ոսկու գնման գինը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 3.2 տոկոսով կամ մեկ գրամի դիմաց 506.55 դրամով` հուլիսի 29–ին մեկ գրամի դիմաց կազմելով 16125.36 դրամ։

    Հայաստանի վեց ապահովագրական ընկերություններ երկրորդ եռամսյակում ընդգրկվել են 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում

    Monday, July 29th, 2013

    Հայաստանի վեց ապահովագրական ընկերություններ 2013 թվականի երկրորդ եռամսյակում ընդգրկվել են երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում` պետբյուջե վճարելով 1.1 մլրդ դրամ:

    Հայաստանում գործող տասներեք վարկային կազմակերպություններ ընդգրկվել են 1000 խոշոր հարկատուների ցուցակում` երկրորդ եռամսյակում բյուջե վճարելով 2,6 մլրդ դրամ

    Monday, July 29th, 2013

    Հայաստանի ինը վարկային կազմակերպություններ ընդգրկվել են 1000 ամենախոշոր հարկատուների ցուցակում` 2013 թվականի երկրորդ եռամսյակում պետբյուջե վճարելով 2,6 մլրդ դրամ, տեղեկանում ենք Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի կայքից։

    NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $22,28 մլն է կազմել

    Monday, July 29th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հուլիսի 22–26-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 22,28 մլն դոլար` հուլիսի 15–19–ն ընկած ժամանակահատվածում գրանցած 12,9 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    Մետաղի շուկա. ոսկու ու պղնձի վաճառքի գինը տարբեր ուղղություններ է ստացել. ուշադրության կենտրոնում է ԱՄՆ–ի և Եվրագոտու կարգավորիչների նիստը

    Monday, July 29th, 2013

    Երբ պարզ դարձավ, որ առաջիկա ամիսներին ԴՊՀ–ն չի նախատեսում կրճատել բաց շուկայում արժեթղթերի գնումների ծավալը, շուկայում տիրող ընդհանուր լավատեսության ֆոնին հուլիսի 22–26–ն ընկած ժամանակահատվածում ոսկու գինը բարձրացավ։

    ԱՄՆ ԴՊՀ նոր ղեկավարի թեկնածությունը կհայտարարվի աշնանը

    Monday, July 29th, 2013

    Ամերիկյան վարչակազմը մտադիր չէ մինչև ընթացիկ տարվա աշուն հայտարարություններ անել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նոր ղեկավարի թեկնածության մասին, Washington Post թերթի հաղորդագրությունը հրապարկել է Банки.ру–ն`հղում անելով Սպիտակ տան աղբյուրին։

    ՀՀ առևտրային բանկերը 2013 թ.-ի II եռամսյակում պետբյուջե են վճարել 22 մլրդ դրամ

    Monday, July 29th, 2013

    Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում 2013 թվականի II եռամսյակի արդյունքներով ընդգրկվել է 21 առևտրային բանկ, որոնք պետբյուջե են վճարել մոտ 22 մլրդ դրամ, հայտնում է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ):

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան 84,8 մլն դոլար

    Monday, July 29th, 2013

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հուլիսի 22–26-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $84,8 մլն՝ մեկ դոլարի դիմաց 409,65 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացնում են ԿԲ մամուլի ծառայությունից: