Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան 84,8 մլն դոլար

29.07.2013 14:42
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան 84,8 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հուլիսի 22–26-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $84,8 մլն՝ մեկ դոլարի դիմաց 409,65 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացնում են ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ 7 մլն եվրո և ավելի քան 868,9 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 540,06 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,56 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 100,6 մլն դոլար, շուրջ 11,8 մլն եվրո և շուրջ 84,1 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 410,83 դրամ, 1 եվրոյի դիմաց  542,70 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,73 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, 2013թ.–ի հուլիսի 15–21-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33,4 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 62,7 մլն դոլար: (1 դոլարը` 410,77 դրամ):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև