29.07.2013 15:14
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան վարչակազմը մտադիր չէ մինչև ընթացիկ տարվա աշուն հայտարարություններ անել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նոր ղեկավարի թեկնածության մասին, Washington Post թերթի հաղորդագրությունը հրապարկել է Банки.ру–ն`հղում անելով Սպիտակ տան աղբյուրին։
Պարբերականի տեղեկատվության համաձայն, Բարաք Օբաման դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն արդեն կրճատել է ԱՄՆ Կենտրոնական բանկի գործողությունները կատարող գործակալության ղեկավարի պաշտոնի հնարավոր հավակնորդների ցուցակը։ Նախագահն ընտրություն պետք է կատարի ԴՊՀ ղեկավարների խորհրդի փոխնախագահ Ջանեթ Իելենի և ԱՄՆ վարչակազմի ֆինանսների նախարար Բիլ Քլինթոնի միջև։
Իելենը 2010թ.–ից ԴՊՀ–ի «երկրորդ մարդն» է, բացի այդ, նա բարձրաստիճան տնտեսագետների շրջանում առաջիններից մեկն էր, ով աջակցեց խթանման ծրագրերին։ Սամերսը, ըստ փորձագետների գնահատականի, օգտվում է նախագահի անձնական աջակցությունից, քանի որ Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար լինելով, նրա հետ աշխատել է ճգնաժամից հետո տնտեսության վերականգնման ծրագրի մշակման վրա։ Բացի այդ, երկու թեկնածուները ամերիկյան ֆինանսական շրջանակներում լայն աջակցություն ունեն, ինչը Օբամայի ընտրությունը բավական բարդացնում է։
ԴՊՀ գործող ղեկավար Բեն Բերնանկեի լիազորությունները լրանում են 2014թ.–ի հունվարին։ Նա բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում մնալ այդ պաշտոնում։
ԴՊՀ նոր ղեկավարի առանցքային խնդիրը կդառնա դրամական խթանման ծրագրի դադարեցումից հետո ամերիկյան տնտեսության կայուն աշխատանքի պահպանումը։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: