Հայաստանում գործող տասներեք վարկային կազմակերպություններ ընդգրկվել են 1000 խոշոր հարկատուների ցուցակում` երկրորդ եռամսյակում բյուջե վճարելով 2,6 մլրդ դրամ

29.07.2013 16:19
Հայաստանում գործող տասներեք վարկային կազմակերպություններ ընդգրկվել են 1000 խոշոր հարկատուների ցուցակում` երկրորդ եռամսյակում բյուջե վճարելով  2,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ինը վարկային կազմակերպություններ ընդգրկվել են 1000 ամենախոշոր հարկատուների ցուցակում` 2013 թվականի երկրորդ եռամսյակում պետբյուջե վճարելով 2,6 մլրդ դրամ, տեղեկանում ենք Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի կայքից։

Միաժամանակ, վարկային կազմակերպությունների կողմից վճարած բոլոր հարկերի կառուցվածքում ուղղակի հարկերը կազմել են 84,9 տոկոս կամ մոտ 2,2 մլրդ դրամ։

Վարկային կազմակերպություններին բաժին է ընկել հաշվետու ժամանակահատվածում հազար խոշոր հարկատուների վճարած հարկերի 0.8 տոկոսը։

ՊԵԿ–ի հրապարակած ցուցակում ընդգրկվել են Ֆինքա ընկերությունը (463,9 մլն դրամ` 129–րդ), Արեգակը (463,8 մլն դրամ` 130–րդ տեղ), ԱԳԲԱ–Լիզինգը (364,8 մլն  դրամ` 158 –րդ տեղ), Նորվիկը (287,7 մլն – 189–րդ տեղ), Կամուրջը (մոտ 235,8 մլն դրամ` 223–րդ տեղ)։

Միաժամանակ ՍԵՖ Ինտերնեշնլ (194 մլն դրամ` 271–րդ տեղ), Բլեսսը (101,6 մլն դրամ` 509–րդ տեղ), Ֆարմ Կրեդիտ Հայաստանը  (95,3 մլն դրամ`  534 –րդ տեղ), Ազգային հիփոթեքային ընկերությունը (93 մլն դրամ`  546–րդ տեղ), Բնակարան Երիտասարդներին (90,9 մլն դրամ`557–րդ տեղ), Էքսպրես Կրեդիտը (79,8 մլն դրամ`607–րդ տեղ), Ֆաստ Կրեդիտ Կապիտալը (67,5 մլն դրամ` 707–րդ տեղ) և ՓՄՁ Ներդրումներ (48 մլն դրամ`963–րդ տեղ)։

Ընդհանուր առմամբ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2013 թվականի երկրորդ եռամսյակում պետբյուջե են վճարել ավելի քան 313,8 մլրդ դրամ` 2012 թվականի հունվար–հունիս ամիսների  261,9 մլրդ դրամի դիմաց։ ($1 –ը` 410,77 դրամ)–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև