ՌԴ աշխատանքի նախարարությունը կսահմանափակի «ոսկե պարաշյուտները» մինչև վեցամսյա աշխատավարձի չափով

30.07.2013 16:30
no photo

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունը պրոֆիլային գերատեսչությունների հետ համաձայնեցրել է Աշխատանքային օրենսգրքի լրացումները, որոնք կսահմանափակեն թոփ–մենեջերների վճարների չափը պետական ընկերություններից ազատվելիս` երեքից մինչև վեցամսյա աշխատավարձի չափով, ասվում է «Ռուսական թերթի» հոդվածում, որը լույս կտեսնի երեքշաբթի։

Պարբերականը հայտնում է, որ օրինագիծը կարող է ուղղվել կառավարություն ամռան վերջին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Աշխատանքի նախարարության պատրաստած լրացումները հուլիսի սկզբին տարածվում են դաշնային պետական ունիտար ձեռնարկությունների ելքային նպաստների վրա, ինչպես նաև կորպորացիաների և բաժնետիրական միությունների վրա, որտեղ պետական մասնակցության բաժնեմասը գերազանցում է 50 տոկոսը։

Նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 29–ին հայտնել է թոփ–մենեջերներին աշխատանքից ազատվելիս վճարվող նպաստների` «ոսկե պարաշյուտների» չափերի սահմանափակման անհրաժեշտության մասին։ Հայտարարությունն  արվել է երկու օր անց նրանից հետո, երբ ազատվել է ընկերությանը ենթակա «Ռոստելեկոմ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Պրովոտորովը, ում ելքային նպաստը կազմել էր 233 միլիոն ռուբլի` ներառյալ 201 միլիոն ռուբլու չափով «ոսկե պարաշյուտը»։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև