Արդշինինվեստբանկը միացել է զինվորականներին կենցաղային տեխնիկայի ձեռքբերման վարկավորման պետական ծրագրին

30.07.2013 17:02
Արդշինինվեստբանկը միացել է  զինվորականներին կենցաղային տեխնիկայի ձեռքբերման վարկավորման պետական ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկը hուլիսի 30-ից սկսում է վարկեր տրամադրել զինվորականներին կենցաղային տեխնիկայի ձեռքբերման վարկավորման պետական ծրագրի շրջանակներում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Վարկից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները, ՊՆ համակարգի, ազգային անվտանգության ծառայության կրտսեր, միջին, ավագ սպայական անձնակազմը, ոստիկանության միջին, ավագ, գլխավոր սպայական անձնակազմը, որի տարիքը  մինչև վարկի մարումը չի գերազանցում 65 տարեկանը։

Վարկի առավելագույն գումարը կազմում է  500.000 ՀՀ դրամ, առավելագույն ժամկետը` 7 տարի` առանց եկամուտների մասին տեղեկանք ներկայացնելու։

Տարեկան տոկոսադրույքն է 12%, որից պետության կողմից կսուբսիդավորվի 2%-ը, իսկ երեք և ավելի  անչափահաս երեխաներ ունեցող զինվորականներին պետությունը կսուբսիդավորի 3%։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, երաշխավոր կարող է հանդիսանալ բանկի պահանջներին բավարարող հաճախորդի ընտանիքի անդամը։ Միաժամանակ վարկի տրամադրման այլ վճարներ չեն գանձվում։Վարկի հաստատման և տրամադրման տևողությունն է մինչև 2 աշխատանքային օր։

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝ անձնագիր (հաճախորդի և երաշխավորի),  աշխատավայրից տեղեկանք ըստ օրինակելի ձևի և ընտանիքի անչափահաս երեխաների ծննդյան վկայական(ներ):

«Վարկը հնարավորություն կընձեռի զինվորականներին բարելավել իրենց կենցաղային պայմանները` Արդշինինվեստբանկի կողմից առաջարկվող վարկավորման լավագույն պայմաններով»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Վարկերը տրամադրվելու են Արդշինինվեստբանկի բոլոր 55 մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ՀՀ ԿԲ բանկային գործունեություն իրականացնելու լիցենզիան (N 83) ստացել է 2003թ.–ի փետրվարի 27-ին: Բանկի հիմնական բաժնետերերն են «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն (86,82%) և Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ IFC (10%), որը բաժնետեր դարձավ 2007թ.-ին: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև