31.07.2013 15:08
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի և Կիպրոսի ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, չապահովագրված դեպոզիտների գանձման դրույքը սահմանվել է 47,5 տոկոսի մակարդակում, ինչը 10 տ.կ.–ով շատ է ապրիլի սկզբի ցուցանիշից։
«Այսօրվա որոշումն անորոշության երկարատև ժամանակահատվածի ավարտ է նշանակում,– ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ։ –Կիպրոսի Բանկի վերակապիտալիզացիան և վերակազմավորումից դուրս գալն առանցքային պահեր են»։
Վերակազմավորումից հետո Bank of Cyprus–ի առաջին մակարդակի կապիտալի բավարար քանակությունը կկազմի 12 տոկոս, հաղորդում է vestifinance.ru–ն։
Միջազգային վարկատուներից օգնություն ստանալու համար Կիպրոսի իշխանությունները ստիպված էին համաձայնվել, որ Bank of Cyprus–ը պետք է վերակազմավորվի, ինչի հետևանքով ավելի քան 100 հազար եվրոյի չափով կորուստներ կունենան ավանդատուները։ Մեծությամբ երկրորդ բանկը` Laiki–ին, պետք է ամբողջովին փակվի, իսկ կորուստները կփոխհատուցվեն միայն 100 հազար եվրոյից պակաս ավանդների սեփականատերերին։ Դրան հաջորդեց արդեն մինչև դեֆոլտային մակարդակը բանկերի և Կիպրոսի վարկանիշների նվազումը։
Միջոցների ընդհանուր չափը, որը Կիպրոսը պետք է ինքը կուտակի, կազմում է 10 մլրդ եվրո։
Մարտին ընդունված որոշման համաձայն, 100 հազար եվրոն գերազանցող դեպոզիտի 37,5 տոկոսը փոխարկվել է բաժնետոմսերով, իսկ 22,5 տոկոսը սառեցվել է մինչև լայնածավալ կորուստների մասին որոշում կայացնելը։ Այժմ լրացուցիչ 12 տոկոս կազատվի և հավասարաչափ կտեղաբաշխվեն դեպոզիտների` 6,9 և 12 ամիս ժամկետով, միաժամանակ բանկը կարող է երկարաձգել դրանց ժամկետը։
Laiki–ի ավանդատուները կստանան Bank of Cyprus–ի բաժնետոմսերի 18 տոկոսը։
Հատկանշական է, որ հաշվի առնելով ռուս քաղաքացիների ավանդների մեծ մասնաբաժինները` Bank of Cyprus–ի բաժնետոմսերի բավական մեծ մասը կգտնվի ռուսների վերահսկողության տակ։
Bank of Cyprus–ին և Laiki–ին բաժին է հասնում Կիպրոսի բանկային հատվածի մոտ 80 տոկոսը և երկրի իշխանություններն արդեն խնդրել են ֆինանսական օգնություն հատկացնելու համար պահանջները վերանայելու մասին, քանի որ նախատեսված վերակազմավորումը խանգարում է Կիպրոսի տնտեսության վերականգնմանը։ Միաժամանակ բանկերն իրենք են մեծ վնասներ կրում, քանի որ ձգձգվող վերակազմավորման պատճառով գտնվում են անորոշության մեջ։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: