31.07.2013 15:21
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Օֆշորային գոտիները տնտեսության քաղցկեղային ուռուցքներն են, որոնք պետք է վերացնել, «Ռոսիա–24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Արժույթի միջազգային հիմանդրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանը։
Խոսելով համաշխարհային առաջատարների կողմից օֆշորային գոտիների դեմ անցկացվող պայքարի մասին` Սթրոս Կանը նշել է, որ գրեթե բոլոր այդ հայտարարությւոնները հակասում են շատ պետությունների իրական պրակտիկային, որոնք իրենց շահերից ելնելով օֆշորներ են կիրառում, հաղորդում է РБК–ն։
«Մինչ օրս շատ պետական ձեռնարկություններ կան։ Պետական ձեռնարկությունների մասնակցության կառավարումը կենտրոնացված է նախարարություններում։ Սակայն կենտրանացման դեպքում նախարարությունները ձգտում են այնպես անել, որ ձեռնարկությունները որքան հնարավոր է շատ գումար վաստակեն։ Եվ եթե դրա համար անհրաժեշտ է օրինական հարկային կանոններ կիրառել, որոնք բարոյականությունից հեռու են` ողջախոհության տեսանկյունից, ձեռնարկություններին թույլ են տալիս դա անել։ Իսկ երբ պետությունը թույլատրում է նրանց անել դա, նշաակում է, որ ինքն է օֆշորային գոտիներ օգտագործում»,– պատմել է փորձագետը։
Դ. Սթրոս–Կանն ընդգծել է, որ ուշադիր հետևում է այդ հարցի շուրջ համաշխարհային առաջատարների մեկնաբանություններին, սակայն մինչ օրս այդ խոսքերը գործի չեն վերածվում։ «Իրականում ոչինչ կամ գրեթե ոչինչ տեղի չի ունեցել։ Օֆշորային գոտիների ` տնտեսության քաղցկեղային ուռուցքների խնդիրը կայանում է ոչ թե տեխնիկական միջոցների բացակայության, այլ այդ երևույթի վերացման հարցում քաղաքական կամքի պակասի մեջ»,– նշել է նա։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: