Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումները երկրորդ եռամսյակում աճել են 8%–ով` կազմելով 1 660,8 մլրդ դրամ

31.07.2013 15:28
Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումները երկրորդ եռամսյակում աճել են 8%–ով` կազմելով 1 660,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումները 2013թ.–ի հունիսի 31–ի դրությամբ կազմել են 1 660,8 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 8 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն, համախառն վարկային ներդրումների մեծությամբ առաջատարն է ՎՏԲ–Հայաստան Բանկը` 194,3 մլրդ դրամ ցուցանիշով։ Տարեսկզբից աճը կազմել է 23,64 տոկոս։ Հայաստանի բանկային համակարգի համախառն վարկային ներդրումներում տվյալ բանկին բաժին է հասնում դրանց մեծության 11,7 տոկոսը։

Վարկային ներդրումների ծավալով երկրորդ տեղում է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ` 172,5 մլրդ դրամ (աճը` 8,29%), հաջորդիվ հետևում են` Ամերիաբանկը` 167,3 մլրդ դրամ (աճը` 7,39%), Արդշինինվեստբանկը` ավելի քան 147,4 մլրդ դրամ (աճը` 11,07%) և HSBC Բանկ Հայաստանը `մոտ 138,8 մլրդ դրամ (աճը` 6,93%)։

2013թ.–ի հունիսի 30–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ։ ($1 –ը` 409,90 դրամ) –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև