ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվը մայիսին աճել է 20,7%–ով`կազմելով 1,76 միլիոն մարդ

31.07.2013 16:26
ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվը մայիսին աճել է 20,7%–ով`կազմելով 1,76 միլիոն մարդ

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգից օգտվող անձանց թիվը 2013թ.–ի մայիսին կազմել է 1 768 146` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 20,7 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 1,2 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Միաժամանակ իրավաբանական անձանց թիվը մայիսի վերջին կազմել է 73 հազար (2012 թվականի մայիսի համեմատ` 2.9% աճ), իսկ ֆիզիկական անձանց թիվը` 1 695 հազար (19,9% աճ)։

Մայիսի վերջի դրությամբ երկրի առևտրային բանկերում գրանցվել է ավելի քան 2 949,6 հազար հաշվեհամար։ Այդ ցուցանիշը 66,3 տոկոսով ավելացել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընդ որում` հաշվետու ժամանակահատվածում առևտրային բանկերի ֆիզիկական անձանց հաշիվները կազմել են շուրջ 2 790, 6 հազար (2012թ.–ի մայիսի համեմատ` 69,3% աճ), իսկ իրավաբանական անձանց հաշիվները` 158,9 հազար` անցյալ տարվա ապրիլի համեմատ ավելանալով 27,6 տոկոսով։

ՎՏԲ–Հայաստան Բանկի ընդհանուր հաշիվներում ներգրավված է 3 469 462 հաճախորդ։

Ըստ 2013թ.–ի հունիսի վերջի տվյալների, բնակչությունից բանկերի կողմից ներգրավված ավանդների մնացորդը կազմել է շուրջ 705,6 մլրդ դրամ` մեկ ամսում ավելանալով 5,7 մլրդ դրամով կամ 0,8 տոկոսով, իսկ 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 146,8 մլրդ դրամով կամ 26,3 տոկոսով ($1–ը 409,9 դրամ է)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև