31.07.2013 17:58
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում փողի բազան 2013 թվականի հունիսի արդյունքներով մայիսի համեմատ կրճատվել է 7.8%–ով և կազմել է շուրջ 659.2 մլրդ դրամ։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկից, ԿԲ–ից դուրս կանխիկ գումարն հունիսի վերջին կազմել է ավելի քան 404,2 մլրդ դրամ` մարտի 404.3 մլրդ դրամի դիմաց։
Դրամային պարտադիր պահուստների մեծությունը կազմել է ավելի քան 147.6 մլրդ դրամ` մայիսի վերջին գրանցված ավելի քան 190.1 մլրդ դրամի դիմաց, իսկ արտարժույթով պարտադիր պահուստների մեծությունը ` ավելի քան 104.5 մլրդ դրամ` ապրիլի վերջի 116.3 մլրդ դրամի դիմաց։
Զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհման միջոցների) 2013թ.–ի հունիսի վերջին կազմել են շուրջ 369.9 մլրդ դրամ՝ մայիսի համեմատ կրճատվելով 7.4 տոկոսով։
Հաշվետու ժամանակահատվածում զուտ ներքին ակտիվների մեծությունը կազմել է ավելի քան 289.2 մլրդ դրամ` մայիսի վերջի ավելի քան 315.3 մլրդ դրամի դիմաց։ ($1 –ը` 409,90 դրամ)։ -0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: