Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թ.–ի հունիսին կազմել են 1 605.7 մլն դոլար

31.07.2013 18:21
Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թ.–ի հունիսին կազմել են 1 605.7 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թ.–ի հունիսին կազմել են 1 605.7 մլն դոլար` 2013թ. մայիսի համեմատ կրճատվելով 3.8 տոկոսով, տեղեկացվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ ակտիվների ճնշող մեծամասնությունը փոխարկելի արտարժույթով է ($1 571.5 մլն)։

Հաղորդագրության համաձայն` փոխառության հատուկ իրավունքներն (SDR) ԱՄՀ–ում հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել են 34 մլն դոլար` մայիսի 34.4 մլն դոլարի դիմաց։ ($1- 409,90 դրամ է)։ –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև