NASDAQ OMX Արմենիայում դոլարով և եվրոյով գործարքներ հուլիսի 31–ին չեն իրականացվել

31.07.2013 18:46
NASDAQ OMX Արմենիայում դոլարով և եվրոյով գործարքներ հուլիսի 31–ին չեն իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հուլիսի 31–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել,  «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայից:

Բորսայում արտարժույթով վերջին գործարքը գրանցվել է հուլիսի 30–ին, երբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կազմում էր 409.75 դրամ։

ԱՄՆ դոլարով երեկ կատարվել է մոտ 2 միլիոն դոլարի (դրամով արտահայտված` մոտ 835.9 մլն դրամ)  20 գործարք` մեկ դոլարի դիմաց 409.75 դրան միջին կշռված փոխարժեքով։

Հուլիսի 31–ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են` 1 դոլարը` 409.75 դրամ, 1 եվրոն` 543.94 դրամ։ -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև