Ինտերպոլը տեղեկացրել է Աստանային, որ Ֆրանսիայում ձերբակալել է Աբլյազովին

01.08.2013 14:15
Ինտերպոլը տեղեկացրել է Աստանային, որ Ֆրանսիայում ձերբակալել է Աբլյազովին

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ինտերպոլի ֆրանսիական բյուրոն Ղազախստանին տեղեկացրել է Ֆրանսիայի տարածքում ԲՏԱ Բանկի նախկին բաժնետեր և տնօրենների խորհրդի ղեկավար Մուխտար Աբլյազովի ձերբակալության մասին, հինգշաբթի տեղեկացրել է Ղազախստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«Տվյալ պահին ֆրանսիացի գործընկերների կողմից Աբլյազովի ձերբակալության հանգամանքների մասին առավել մանրակրկիտ տեղեկատվություն ներկայացված  չէ»,– ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

ԲՏԱ Բանկի նախկին բաժնետեր և տնօրենների խորհրդի ղեկավար Աբլյազովը ձերբակալվել է հուլիսի 31–ին Ֆրանսիայի Կանն քաղաքի մոտակայքում` ոստիկանության հատուկ ստորաբաժանումների կողմից` Ռուսաստանի պահանջով։ Վերջինը պահանջում է հանձնել գործարարին։

Ղազախստանը նույնպես պահանջում է արտահանձնել Մեծ Բրիտանիայում ապաստան ստացած Աբլյազովին` նրան մեղադրելով ավելի քան 6 մլրդ դոլար ընդհանուր գումարի ֆինանսական խախտումների մեջ։ Լոնդոնի Գերագույն դատարանը 2012թ.–ի փետրվարին Աբլյազովին դատապարտել է 22 ամսվա ազատազրկման`դատարանի կարգադրությունները չհարգելու համար։ Սակայն Աբլյազովը գերադասել էր թաքնվել արդարադատությունից։

Ըստ Ղազախստանի գլխավոր դատախազության տվյալների, Աբլյազովի և նրա համախոհների գործունեությունը «քրեական հետաքննության առարկա է հանդիսանում նաև Կիպրոսի, Հունգարիայի և Լատվիայի իրավապահ մարմինների համար, Իռլանդիայի և Ֆինլանդիայի լիազոր մարմինները ստուգումներ են անցկացնում Աբլյազովի հետ առնչվող ընկերություններում»։  –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև