Լև Խասիսը կզբաղեցնի Սբերբանկի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը

01.08.2013 14:27
Լև Խասիսը կզբաղեցնի Սբերբանկի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսական խոշորագույն բանկի` Սբերբանկի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը կզբաղեցնի X5 Retail Group–ի նախկին ղեկավար Լև Խասիսը, ով 2011թ.–ի աշնանն աշխատանքի է անցել Walmart–ում, հինգշաբթի տեղեկացնում է «Կոմերսանտ» թերթը` հղում անելով մի քանի աղբյուրների։

Վերջին շրջանում սա արդեն երկրորդ նշանակումն է Սբերբանկի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում։ Հունիսի սկզբին այս պաշտոնը զբաղեցրել էր Մոսկովյան բանկի նախագահ Մաքսիմ Պոլետաևը։

«Լև Խասիսը կղեկավարի վարչական և գործառնական հարցերը, իսկ Մաքսիմ Պոլետաևը կկենտրոնանա կոնկրետ բիզնես–գործընթացների ղեկավարման ուղղությամբ»,– ասվում է թերթում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Խասիսը 1990–ական թվականներին ԱվտոՎԱԶբանկի Սամարայի մասնաճյուղի ղեկավարն է եղել և աշխատել է Ալֆա–բանկի փոխնախագահի պաշտոնում։  1999թ.–ին ընդգրկվել է «Պերեկրյոստոկ» առևտրի տան տնօրենների խորհրդի կազմում, որը 2006թ.–ին համախմբվեց «Պյատյորոչկա» ցանցի հետ։ Համախմբումից հետո մինչև 2011թ.–ի հունիսը Խասիսը զբաղեցնում էր X5 Retail Group գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։ 2011թ.–ի հոկտեմբերին Լև Խասիսն աշխատանքի է անցել աշխարհի խոշորագույն մանրածախ Walmart ցանցում։ Այնտեղ նա զբաղեցրել է միջազգային գործառնությունների փոխնախագահի պաշտոնը։ Իսկ այս տարվա հունվարից նա նշանակվել էր Walmart–ի նախագահի և նոր ձևաչափերի գործադիր տնօրենի պաշտոնում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև