ՀՀ կառավարությունը կքննարկի ՀՀ ՀՆԱ–ի աճի ցուցանիշներն ըստ ոլորտների

01.08.2013 14:44
ՀՀ կառավարությունը կքննարկի ՀՀ ՀՆԱ–ի աճի ցուցանիշներն ըստ ոլորտների

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկեց հաջորդ շաբաթ կառավարության նիստի ընթացքում քննարկել տնտեսական աճի ցուցանիշներն ըստ ոլորտների։

Կառավարության ղեկավարը հանձնարարեց տնտեսության բոլոր ոլորտներում ՀՆԱ–ի աճի դինամիկայի վերլուծություն անցկացնել` հաշվի առնելով այն փաստը, որ մեկ կիսամյակի ցուցանիշներն արդեն ամփոփվել են։

Ըստ Սարգսյանի, կառավարությունը պետք է գնահատի յուրաքանչյուր ոլորտի ներուժը և որոշի տնտեսական աճի բարձր ցուցանիշների ապահովմանն ուղղված հետագա քայլերը։

«Մեր տնտեսությունում որոշ կառուցվածքային փոփոխություններ եղան, և մենք պետք է հասկանանք` ինչ բացասական միտումներ են նկատվում այդ բնագավառներում, ինչ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի բարձրացնենք այդ ոլորտների աճի տեմպերը»,– ասաց վարչապետը։

Զարգացման եվրասիական բանկի վերլուծական վարչության հրապարակած «ԱՊՀ մակրոմոնիտորինգի» տվյալների համաձայն,  2013թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում Հայաստանի ՀՆԱ–ն կազմել է 7,5 տոկոս, սակայն կանխատեսումների համաձայն, 2013թ.–ի վերջին այն կրճատվել է մինչև 5%։

Հաշվետվության համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ուժեղ դինամիկան բացատրվում է ագրոարտադրանքի վերամշակման ավելացման հետևանքով արդյունաբերության, մետաղական հանքաքարերի արդյունահանման և հիմնական մետաղների արտադրության աճի բարձր տեմպերով, ինչպես նաև` համեմատաբար ամուր ներքին պահանջարկով։

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2013թ.–ի հունվար–հունիս ամիսներին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4,4 տոկոսով։

2013թ.–ի բյուջեի համաձայն, ընթացիկ տարում հայկական տնտեսության աճը նախատեսված է 6,2 տոկոսի չափով։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությանը հանձնարարել է 2013թ.–ին 7 տոկոսանոց տնտեսական աճ ապահովել։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև