MasterCard-ի շահույթը երկրորդ եռամսյակում աճել է մինչև 848 մլն դոլար

01.08.2013 14:52
MasterCard-ի շահույթը երկրորդ եռամսյակում աճել է մինչև 848 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. MasterCard-ի եռամսյակային շահույթն աճել է 21 տոկոսով մինչև 848 մլն դոլար` գերազանցելով ընկերության ակնկալիքները, հայտնում է  Банки.ру պորտալը:

Մեկ բաժնետոմսի հաշվարկով դա կազմել է 6.96 դոլար: Համեմատության համար` նախորդ տարի զուտ շահույթը հասել է ընդամենը 400 մլն դոլարի, այսինքն` 5.55 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց, հայտնում է Reuters-ը: Աշխարհի` մեծությամբ երկրորդ վճարային համակարգի հասույթն աճել է 15 տոկոսով` կազմելով 2.1 մլրդ դոլար: Վաճառքների ծավալների տարեկան աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 7 տոկոս: Վաճառքների համաշխարհային ծավալներն ավելացել են 12 տոկոսով:

Ընկերության վերլուծաբանների կարծիքով, մարդիկ պարզապես ավելի հաճախ են սկսել քարտերն օգտագործել գնումների վճարման համար: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև