Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ.–ի մայիսին աճել է 9,9%–ով` կազմելով 339,6 հազար դրամ

02.08.2013 15:45
Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ.–ի մայիսին աճել է 9,9%–ով` կազմելով 339,6 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածում` ֆինանսական և ապահովագրական ոլորտներում, միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ.-ի մայիսին, 2012թ.–ի մայիսի համեմատ, աճել է 9,9 տոկոսով` կազմելով 339 608 դրամ, հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ  հաշվետու ժամանակահատվածում ամենաբարձր աշխատավարձերը գրանցվել են նաև հանքարդյունաբերության ոլորտում` մոտ 326,4 հազար դրամ և տեղեկատվության և կապի ոլորտում` 292,7 հազար դրամ։

Հայաստանում 2013թ.–ի մայիսին ամենացածր վարձատրվող ոլորտներն են եղել մշակույթի և հանգստի ոլորտները, որտեղ աշխատավարձը կազմել է ավելի քան 94,9  հազար դրամ,  ծառայությունների ոլորտում` 97,6 հազար դրամ, գյուղական և անտառային տնտեսության ոլորտը` 100,3 հազար դրամ, իսկ կրթության ոլորտում`100,55  հազար դրամ։

Միաժամանակ 2013թ.–ի մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձն ընդհանուր առմամբ երկրում կազմել է 144 124 դրամ, ինչը 0,55 տոկոսով պակաս է 2013թ.–ի ապրիլի ցուցանիշից և 0,44 տոկոսով ավել է 2012թ.–ի մայիսի ցուցանիշից։

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ.–ի մայիսին գրանցվել է Սյունիքի մարզում՝ ավելի քան 191,1 հազար դրամ, իսկ ամենաքիչ վարձատրություն եղել է Արագածոտնի մարզում՝ շուրջ 103,38 հազար դրամ: Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը նույն ժամանակահատվածում կազմել է ավելի քան 156,2 հազար դրամ:

Ըստ նախնական տվյալների, Հայաստանում 2013թ.–ի հունիսին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 144 336 դրամ (350 դոլար կամ 11 312 ռուբլի), ինչը  0,1 տոկոսով ավել է մայիսի ցուցանիշից։ ($1 – 409,62 դրամ է)—0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև