«Անելիք Բանկ» ՓԲԸ–ի «Հոգատար» ArCa Classic քարտի քարտապաններին կտրամադրվեն նոր առավելություններ

02.08.2013 16:02
«Անելիք Բանկ» ՓԲԸ–ի «Հոգատար» ArCa Classic քարտի քարտապաններին կտրամադրվեն նոր առավելություններ

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ընդլայնել է «Հոգատար» ArCa Classic քարտի առավելությունները, և այսուհետ քարտապանները ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ դեղատների ցանցում կստանան 5-8% զեղչ նախկին 5%-ի փոխարեն, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, զգալիորեն ավելացել է «ՀՈԳԱՏԱՐ» ArCa Classic  քարտի քարտապաններին զեղչեր տրամադրող խանութների ու սպասարկման կետերի ցանցը, և քարտապաններն անկանխիկ գնումներ կատարելիս կստանան մինչև 50% զեղչ արդեն շուրջ 500 խանութներում ու սպասարկման կետերում:

Քարտը կենսաթոշակառուներին տրամադրվում է լիովին անվճար` առանց տարեկան սպասարկման վճարի: Քարտը հնարավորություն է տալիս  առանց քաշքշուկների և հերթերի ստանալ կենսաթոշակն` առանց Բանկի բանկոմատներից կանխիկացման վճարի: Նշեմ նաև, որ քարտային հաշվի դրական մնացորդի վրա հաշվարկվում է Բանկի կողմից տրամադրվող քարտերի համար առավելագույն 5% տարեկան տոկոսադրույքով եկամուտ:

Քարտը կարող են ձեռք բերել նաև ոչ կենսաթոշակառու հանդիսացող անձիք` տարեկան սպասարկման համար վճարելով 2000 դրամ:

Նախկինում քարտին կցված էր ՍթարՔարտ հաճախորդների պարգևատրման ծրագիրը, որը ժամանակավորապես դադարեցվել է` հաշվի առնելով Սթար առևտրային ցանցի ներկայիս իրավիճակը:

«Այս քարտը բավականին հետաքրքրել է ոչ միայն կենսաթոշակառուներին, այլև` կենսաթոշակառու չհանդիսացող հաճախորդներին, քանի որ այս քարտին կցված է Հայաստանի ամենամեծ զեղչային ցանցը»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի բաժնետերերն են լիբանանյան CreditBank–ը 89.95 տոկոս բաժնեմասով և բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը` 10.05 տոկոս բաժնեմասով։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև