Ոսկու գինը չբարձրացավ 1300 դոլ./ունցիա մակարդակից

02.08.2013 18:12
Ոսկու գինը չբարձրացավ 1300 դոլ./ունցիա մակարդակից

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ոսկին չկարողացավ բարձրանալ 1300 դոլ./ունցիա գնային մակարդակից ։ Նյու Յորքի COMEX բորսայում ոսկու ակտիվ ֆյուչերսը (դեկտեմբեր) այսօր վաճառվում է 1282,5-1309,0 դոլ./ունցիա միջակայքում։ Ոսկով իրականցված վերջին գործարքի գինն ընթացիկ ժամանակահատվածում կազմում է 1287,6 դոլ./ունցիա, ինչը 23,6 դոլարով ցածր է նախորդ առևտրային օրվա փակման գնից, որը 2013թ.–ի օգոստոսի 1–ի արդյունքներով կազմել է 1311,2 դոլ./ունցիա։

Այսօր երկու շաբաթվա ընթացքում առաջին անգամ ոսկու գնանշումներն իջան 1300 դոլ./ունցիա գնային մակարդակից ցածր։ Օրվա սկզբին COMEX բորսայում ոսկին կորցրեց 1,8%։ Ոսկյա գնանշումների բացասական դինամիկան արտահայտված է ամերիկյան դոլարի փոխարժեքային գնի էական բարձրացմամբ, հաղորդում է РБК–ն։

Նախօրեին դոլարը զգալիորեն աճել էր եվրոյի և մյուս արժույթների նկատմամբ, ինչը պայմանավորված էր ԱՄՆ–ի տնտեսության գործերի բարելավման մասին թարմ տվյալների հրապարակմամբ։ Վեց համաշխարհային արժույթների համար (ICE dollar index spot) դոլարի ցուցիչը նախօրեին աճեց ավելի քան 1 տոկոս և հասավ երկու շաբաթում գրանցված առավելագույնին` գերազանցելով 82,3 կետը, ինչը թուլացրեց ոսկու համաձուլվածքի ներդրումային պահանջարկը։

Այդուհանդերձ գրեթե մեկշաբաթյա դադարից հետո ինստիտուցիոնալ ներդրողները նախօրեին վերսկսեցին գործառնություններ կատարել այն միջոցներով, որոնք  ներդրել էին ոսկու մեջ։ Այսպես, SPDR Gold Trust–ի ակտիվները 2013թ.–ի օգոստոսի 1–ի հաշվետու օրվա արդյունքներով նվազել են դեռ 6,3 տ.–ով և պաշտոնապես կազմել են 921,05 տ` թարմացնելով 2009թ.–ի փետրվարից ի վեր գրանցված նվազագույն ցուցանիշը։  2012թ.–ի դեկտեմբերի 7–ին SPDR Gold Trust հիմնադրամի` ոսկե սալիկներով ներկայացված ակտիվները հասել էին իրենց պատմական առավելագույնին` 1 հազար 353,35 տ–ի , իսկ ներկա պահին կրճատվել են 432,30 տ–ով (-31,9%)։

Ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին COMEX բորսայում ոսկու գնանշումների գնային դինամիկան կսահմանափակվի 1280,0 դոլ./ունցիա աջակցության և 1310,0 դոլ./ունցիա դիմադրության մակարդակով, ենթադրում են փորձագետները։ Ոսկու շուկայի տեխնիկական ստորին նիշը համապատասխանում է 1179,4 դոլ./ունցիա գնային արժեքին, իսկ տեխնիկական առավելագույն նիշը` 1350 դոլ./ունցիա գնային արժեքին։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև