ՎՏԲ–Հայաստան բանկ

«Արմբանկսի» այցելուի հարցը

Բարև ձեզ։ Եթե ես MasterCard կամ Visa քարտ ունեմ, կարո՞ղ եմ իմ Yandex–հաշվից գումար փոխանցել քարտային հաշվին։ Կա՞ տարբերություն, թե կոնկրետ որ բանկի MasterCard կամ Visa քարտ է։ Պե՞տք է հատուկ հաշիվ բացել Yandex հաշվից գումար փոխանցելու համար։ ՎՏԲ–Հայաստան բանկը նման ծառայություն մատուցու՞մ է։

Հարցին պատասխանում է ՎՏԲ–Հայաստան բանկի մամուլի ծառայությունը

Դուք կարող եք Yandex–ի հաշվից գումար փոխանցել միայն ՀՀ բանկերի կողմից թողարկված MasterCard քարտերին (քարտի վրա MoneySend համակարգով միջոցներ ընդունելու հնարավորությամբ)։ Այս պահին ՀՀ բանկերի կողմից տեղաբաշխված Visa քարտերին փոխանցում կատարելու հնարավորություն չկա։ ՎՏԲ–Հայաստան բանկը MasterCard քարտեր կտեղաբաշխի 2013 թվականի սեպտեմբերի սկզբին։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. Cube Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

ՀՀ ԿԲ–ն վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

ՀՀ կենտրոնական բանկը վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img