ՀՀ բանկային համակարգում դրամարկղային մուտքերը 6 ամսվա ընթացքում 2 962,5 մլրդ դրամ են կազմել

06.08.2013 15:08
ՀՀ բանկային համակարգում դրամարկղային մուտքերը 6 ամսվա ընթացքում 2 962,5 մլրդ դրամ են կազմել

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ բանկային համակարգում դրամարկղային մուտքերը 2013 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 8,5% ով և 2 962,5 մլրդ դրամ են կազմել, նշում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

ԱՎԾ տվյալներով` ՀՀ առևտրային բանկերի դրամարկղերում ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 2 956,5 մլրդ դրամ (8,9% աճ)։

Հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ բանկային համակարգում դրամարկղային շրջանառությունը 6 մլրդ դրամ է կազմել։ ($1–ը` 410,61 դրամ) —0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև