Ավստրալիայի բանկը ռեկորդային կերպով նվազեցրել է տոկոսադրույքը

06.08.2013 16:48
Ավստրալիայի բանկը ռեկորդային կերպով նվազեցրել է տոկոսադրույքը

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ավստրալիայի պահուստային բանկը (ԱՊԲ) ութ անգամ անընդմեջ նվազեցրել է տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն տարեկան 2.5 տոկոս ռեկորդային ցածր մակարդակում, հաղորդում է Reutersը։

«Խորհուրդն ավելի վաղ նշում էր, որ գնաճային կանխատեսումը կարող է ինչ–որ տարածություն տալ քաղաքականության հետագա մեղմացման համար, եթե դա անհրաժեշտ լինի պահանջարկը պահելու համար»,– ասել է Ավստրալիայի պահուստային բանկի կառավարիչ Գլեն Սթիվենսը` նշելով, որ ԱՊԲ–ի խորհրդի այսօրվա նիստում տոկոսադրույքի նոր կրճատումը նպատակահարմար է համարվել։

Ավելի վաղ վերլուծաբանները կանխատեսել էին, որ մինչև Սուրբ Ծնունդն ԱՊԲ տոկոսադրույքը կարող է նվազել մինչև տարեկան 2.25 տոկոս, հայտնում է rbc.ru–ն։

Նվազեցնելով առանցքային տոկոսադրույքը` Ավստրալիայի բանկը փորձում է խթանել տնտեսության ոլորտի վարձակալած էժան միջոցների ներհոսքը, որոնք կապված չեն օգտակար հանածոների արդյունահանման հետ։ Սակայն դա դեռ արդյունքներ չի բերում։ Շարքային ավստրալացիները նախընտրում են տնտեսել, ոչ թե պարտք վերցնել, իսկ ներդրողները մտավախություն ունեն քաղաքական ռիսկերի մասով 2013 թվականի սեպտեմբերին կայանալիք ընտրությունների նախաշեմին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև