ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկեց իր «Կապան» ու «Մեղրի» մասնաճյուղերը

07.08.2013 13:58
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկեց իր «Կապան» ու «Մեղրի» մասնաճյուղերը

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 6-ին տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան բանկի` ժամանակակից լուծումներով և  հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով  վերանորոգված  ևս 2 մասնաճյուղերի բացման հանդիսավոր արարողությունը` «Կապան» մասնաճյուղը` ք. Կապան, Ստեփանյան 10, և «Մեղրի» մասնաճյուղը` ք. Մեղրի, Փարամազ 2 հասցեներով:

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, մասնաճյուղերում, բացի վերանորոգման աշխատանքներից, իրականացվել է նաև միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված էին հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին:

Բոլոր վերանորոգված մասնաճյուղերում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ` ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծվել են նաև հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Յուրի Գուսևը նշեց, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղային ցանցի վերանորոգման ծրագիրը շարունակվում է: «Այսօր վերաբացվեցին ևս 2 մասնաճյուղեր Հայաստանի հեռավոր շրջանի քաղաքներ Կապանում ու Մեղրիում: ՎՏԲ-Հայաստան Բանկն իր  զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունն է համարում բոլոր սեգմենտի հաճախորդների կարիքների առավել բազմակողմանի ուսումնասիրումն ու դրանց մասին հոգալը: Բանկը երաշխավորում է, որ հաճախորդներին տրամադրվելու է ծառայությունների ողջ տեսականին: Կապանի և Մեղրիի վերանորոգված մասնաճյուղերի գլխավոր առանձնահատկությունը լինելու է արագ և որակյալ սպասարկումը` հիմնված լավ տեխնիկական հիմքի վրա: ՎՏԲ-Հայաստան Բանկն ուշադրության կենտրոնում է պահում իր բոլոր մասնաճյուղերը Հայաստանի ցանկացած կետում: Եվ մենք վստահ ենք, որ նոր, հարմարավետ ու ժամանակակից գրասենյակները թույլ կտան մեր հաճախորդների սպասարկման մակարդակը բարձրացնել նոր աստիճանի»,– ասաց Գուսևը:

«Կապան» և «Մեղրի» մասնաճյուղերի հանդիսավոր բացմանը մասնակցեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը, Կապանի ու Մեղրիի քաղաքապետերը, Բանկի դեպարտամենտների տնօրեններն ու վարչության պետերը, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք, բիզնես շրջանակների, կրթության ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004թ. ապրիլին։ Ներկայում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ։–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև