Բացվել է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ նոր` «Կոմիտաս» մասնաճյուղը

07.08.2013 15:48
Բացվել է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ նոր` «Կոմիտաս» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Բացվել է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ նոր` «Կոմիտաս» մասնաճյուղը, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, այն գործում է  ք.Երևան, Արաբկիր, Կոմիտասի պողոտա 56 շենք, 167 հասցեով:

«Հարմարավետ կահավորված այս նոր մասնաճյուղում Դուք կարող եք օգտվել Ձեր կարիքներին համապատասխանող բանկային ունիվերսալ ծառայություններից: Մանրամասների համար կարող եք զանգահարել (010) 31 88 88 հեռախոսահամարով»,– նշում են մամուլի ծառայությունից։

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև