Հայկական բանկերում դեպոզիտների համախառն ծավալը 2013թ.–ի երկրորդ եռամսյակում աճել է 4.82%–ով` մինչև 1 340.9 մլրդ դրամ

08.08.2013 15:08
Հայկական բանկերում դեպոզիտների համախառն ծավալը 2013թ.–ի երկրորդ եռամսյակում աճել է 4.82%–ով` մինչև 1 340.9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերում իրավաբանական և ֆիզիկական անձանց համախառն դեպոզիտները 2013 թվականի II եռամսյակում աճել են 4.82%–ով` մինչև 1 340.9 մլրդ դրամ։

Ինչպես վկայում են «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած «Հայաստանի բանկեր» ամփոփագրի տվյալները, 2013 թվականի երկրորդ եռամսյակում, ինչպես և առաջին եռամսյակում, ըստ իրավաբանական և ֆիզիկական անձանց ավանդների, առաջատարների հնգյակում են հետևյալ բանկերը` Ամերիաբանկը, HSBC Բանկ Հայաստանը, Արդշինինվեստբանկը, ՎՏԲ–Հայաստան բանկը և Յունիբանկը։

Այդ բանկերին բաժին է ընկնում բոլոր ավանդների մոտ կեսը։

2013 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով` դեպոզիտների մեծությամբ առաջատար է Ամերիաբանկը։Այդ բանկի դեպոզիտների ծավալը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 34.27 տոկոսով և կազմել շուրջ 205.2 մլրդ դրամ։

Այնուհետև HSBC Հայաստան Բանկն է` դեպոզիտների 143,4 մլրդ դրամ ծավալով։ Դեպոզիտների եռամսյակային աճը կազմել է 0.14 տոկոս։

Երրորդն Արդշինինվեստբանկն է, որի դեպոզիտները կազմել են շուրջ 123.6 մլրդ դրամ` ավելանալով 1.5 տոկոսով։

ՎՏԲ–Հայաստան Բանկի դեպոզիտները նախորդ տարվա արդյունքներով աճել են 3.28 տոկոսով` կազմելով մոտ 120 մլրդ դրամ։

Առաջատարների հնգյակը եզրափակում է Յունիբանկը։ Բանկի իրավաբանական և ֆիզիկական անձանց դեպոզիտների ծավալը նվազել է 10.65 տոկոսով և կազմել է 98.3 մլրդ դրամ։

2013 թվականի մարտի 31–ի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ` 478 մասնաճյուղերով։ ($1 –ը` 409,49 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև