ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի յոթերորդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

08.08.2013 17:54
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի յոթերորդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 2013թ.-ի օգոստոսի 8-ին տեղի է ունեցել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ցուցակում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում:

Թողարկված պարտատոմսերն ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում:

Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 40,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 13% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերի բորսայական հապավումն է՝ ARBKB7:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի առավել ակտիվ թողարկողներից մեկն է: Ներկայումս ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում շրջանառվում են ԱՐԱՐԱՐՏԲԱՆԿ-ի հասարակ անվանական բաժնետոմսերը (ARBK), ինչպես նաև ԱՄՆ դոլարով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երկու թողարկումները (ARBKB5, ARBKB6): Ընկերության պարտատոմսերի ևս 3 թողարկումներ ցուցակվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում 2007, 2008 և 2009 թվականներին, որոնք հետագայում բարեհաջող մարվել են:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի արտոնագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին։ ($1-ը`  408.60 դրամ)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև