ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է թողարկել առաջին եվրապարտատոմսերը

09.08.2013 15:21
ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է թողարկել առաջին եվրապարտատոմսերը

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է թողարկել առաջին եվրապարտատոմսերը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Որպես գլխավոր տեղաբաշխող ընտրվել են երեք հեղինակավոր ընկերություններ` "Deutsche Bank AG, London Branch"-ը, "HSBC Bank plc"-ը և "J.P.Morgan Securities plc"-ը»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Նրանց հետ համապատասխան պայմանագրերի ստորագրման որոշման նախագիծն արդեն հավանության է արժանացել կառավարության կողմից։

Միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսեր թողարկելու հայեցակարգը Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանության էր արժանացրել դեռևս մայիսին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև