Գնաճը գերազանցում է Ռուսաստանի բանկի նպատակային կանխատեսումները

09.08.2013 16:09
Գնաճը գերազանցում է Ռուսաստանի բանկի նպատակային կանխատեսումները

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի տարեկան գնաճը 2013 թվականի օգոստոսի 5–ի դրությամբ կազմել է 6.5 տոկոս, ինչը բարձր է ՌԴ Կենտրոնական բանկի նպատակային միջակայքից։

Հուլիսին և օգոստոսի սկզբին սպառողական գների աճի տարեկան տեմպը շարունակում էր ընկնել, բայց մնում էր նպատակային միջակայքից բարձր մակարդակում։ Գնաճի տեմպերի նշված դանդաղումը պայմանավորված է սպառողական ապրանքների գների դինամիկայով։ Միաժամանակ, նկատվել է ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գների աճի տեմպերի դանդաղում` բացառությամբ կարգավորվող գների և սակագների։

Ընթացիկ դրամային քաղաքականության, ինչպես նաև պարենային շուկայում շոկերի բացակայության պայմաններում գնաճը նպատակային միջակայք կվերադառնա 2013 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում, և 2014 թվականին կպահպանի նվազման միտումը, նշում են ԿԲ–ում, հաղորդում է rbc.ru–ն։

Միաժամանակ հիմնական մակրոտնտեսական տվյալները մատնանշում են ռուսական տնտեսության աճի ցածր տեմպերի պահպանումը, ավելացրել են Ռուսաստանի Բանկում։ Արդյունաբերական արտադրության աճի տարեկան տեմպերը ցածր են մնում, շարունակվում է ներդրումների ծավալի կրճատումը հիմնական կապիտալում։ Այդ պայմաններում նկատվել է գործազրկության մակարդակի որոշակի բարձրացում։ Տնտեսական աճի հիմնական աղբյուրն այսօր շարունակում է մնալ սպառողական ակտիվությունը, որին օժանդակում է իրական աշխատավարձի և մանրածախ վարկավորման աճը։ Թույլ ներդրումային ակտիվությունը և արտաքին պահանջարկի դանդաղ վերականգնումը հանգեցնում են ռուսական տնտեսության աճի դանդաղման, այդ թվում` միջնաժամկետ հեռանկարում։

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի բանկի տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել անփոփոխ թողնել բազային դրույքաչափը` տարեկան 5.5 տոկոս մակարդակում և վերաֆինանսավորման տոկոսադրույքը` տարեկան 8.25 տոկոսի մակարդակում։

Ինչ վերաբերում է օգոստոսի գնաճին, ապա Տնտեսական զարգացման նախարարության գնահատականներով, այն կկազմի 0-0.1 տոկոս, տարեսկզբից մինչ օրս` 4.4-4.5 տոկոս, տարեկան կտրվածքով` 6.4 տոկոս։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի գնաճի նպատակային միջակայքը 2013 թվականին, ԿԲ տվյալներով, կազմում է 5-6 տոկոս։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև