Անգլիայի բանկի ղեկավարի կարծում է, որ ԿԲ–ում կանանց քանակը բավարար չէ

09.08.2013 17:09
Անգլիայի բանկի ղեկավարի կարծում է, որ ԿԲ–ում կանանց քանակը բավարար չէ

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Անգլիայի բանկի ղեկավար Մարկ Քարնին ցանկանում է, որ բանկային կարգավորիչի ղեկավարի պաշտոնում կին լինի, ինչը կկոտրեր բրիտանական ԿԲ–ի 300–ամյա ավանդույթը, գրում է The Telegraph–ը։ Նա նշել է, որ կնպաստի կանանց թվի ավելացմանն Անգլիայի բանկի բոլոր կառույցներում։

Մ.քարնին հայտարարել է, որ չափազանց զարմացել է, երբ հայտնաբերել է, որ Դրամային քաղաքականության կոմիտեում, որը զբաղվում է դրույքաչափերի սահմանումով, ոչ մի կին չկա, հաղորդում է rbc.ru–ն։

Տնտեսագետներն այդ կոմիտեում նշանակվում են երկրի խորհրդարանի կողմից։ Երբ 1997 թվականին բանկն անկախություն ստացավ, բանկի` 33 անդամից բաղկացած կոմիտեում ընդամենը չորս կին էր աշխատում։

Բանկային կարգավորիչի ղեկավարը խոստացել է ստեղծել «տնտեսագետների փուլ», որոնց թվում ժամանակի ընթացքում կհայտնվի Անգլիայի Բանկի առաջին կին–ղեկավարի պաշտոնի «արժանի թեկնածու»։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև