Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան 90,5 մլն դոլար

12.08.2013 13:54
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան 90,5 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում օգոստոսի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $90,5 մլն՝ մեկ դոլարի դիմաց 408,84 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացնում են ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ 7,6 մլն եվրո և ավելի քան 854,7 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց  542,69 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,34 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 94,9 մլն դոլար, շուրջ 11,1 մլն եվրո և շուրջ 87,8 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 409,81 դրամ, 1 եվրոյի դիմաց  546,07 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,52 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, օգոստոսի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 37 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 58,9 մլն դոլար: (1 դոլարը` 407,48 դրամ):–0–


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև