Հայաստանում ոսկու գնման գինը նվազել է 2,4%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15602,57 դրամ

12.08.2013 16:42
Հայաստանում ոսկու գնման գինը նվազել է 2,4%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15602,57 դրամ

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում ոսկու գնման գինը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 2,4 տոկոսով կամ մեկ գրամի դիմաց 395 դրամով` օգոստոսի 12–ին մեկ գրամի դիմաց կազմելով 15602,57 դրամ։

Միաժամանակ ոսկու բացթողնման գինը կազմում է 16959,32  դրամ (429,34 դրամ նվազում)։

Թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները ներկայացրել է Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը։

Ինչպես հայտնեցին «ԱՌԿԱ» գործակալությանը Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնից, նշված ժամանակահատվածում  թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկի`  գնման գին` 15602.57 (-395), բացթողնման գին` 16959.32 (-429.34), արծաթ` գնման գին` 238.43 (-1.53), բացթողնման գին` 259.16 (-1.67),   պլատին`  գնման գին` 17484.48 (+79.58), բացթողնման գին` 19004.87 (+86.5),   պալադիում`  գնման  գին` 8798.48 (-83.19),  բացթողնման գին`  9563.56 (-90.43):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև