Մետաղների շուկա. ոսկու և պղինձի գինը հավանաբար կաճի

13.08.2013 15:53
Մետաղների շուկա. ոսկու և պղինձի գինը հավանաբար կաճի

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Անցած հինգ առևտրային օրերին ոսկու գները կայուն դինամիկա չդրսևորեցին։ Միաժամանակ, շաբաթվա առաջին կեսին ոսկու գները նվազեցին` հասնելով 1272.75 ԱՄՆ դոլարի` տրոյական ունցիայի դիմաց, որը ռեկորդային ցածր ցուցանիշ է երեք շաբաթվա ընթացքում։ Դեղին մետաղի գնանշումների նվազումը, նախևառաջ, պայմանավորված է եղել ներդրողների` ԱՄՆ ԴՊՀ խթանիչ քայլերի շարունակության և ինտենսիվության վերաբերյալ մտահոգություններով։

Թանկարժեք ակտիվի շուկայի նկատմամբ առավել ուժեղ բացասական ազդեցություն է գործել Կարգավորիչի խորհրդի նախագահի քվեարկող անդամ Չարլզ Էվանսի ելույթը, որում նա ասել էր, թե չի բացառում ակտիվների գնումների կրճատման ծրագրի կրճատման հավանականությունն արդեն սեպտեմբերյան նիստում։

Այնուամենայնիվ, շաբաթվա վերջին ոսկուն հաջողվել է վերականգնել կորցրած դիրքերը համաշխարհային խոշորագույն տնտեսության զբաղվածության շուկայի պակաս բավարարող տվյալների հրապարակումից հետո։ Չինաստանի արտաքին առևտրի` ակնկալվածից ավելի ուժեղ տվյալները նույնպես ավելացրեցին տվյալ ակտիվի գրավչությունը։ Արդյունքում, նախորդ շաբաթ անհարթ առուվաճառքների ընթացքում ոսկու արժեքը բարձրացել է 0.10 տոկոսով` մինչև 1314.11 դոլար տրոյական մեկ ունցիայի դիմաց։

Առաջիկա շաբաթ դեղին մետաղի գնանշումները, հավանաբար, կփորձեն թեստավորել դիմադրության հաջորդ մակարդակի ամրությունը, որն ունցիայի դիմաց 1346.71 դոլարի մակարդակում է ամերիկյան արժույթի պակաս ուժեղ դիրքերի ֆոնին։ Տվյալ ակտիվների գները շարունակում են նաև օժանդակություն ստանալ նրան զուգընթաց, որ մետաղների շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցները կրճատում են իրենց կարճ դիրքերի չափերը։ Նման տվյալներ է ներկայացրել CFTC հումքային ֆյուչերսների առևտրի կոմիտեն իր վերջին շաբաթական հաշվետվությունում։ Թեև մենք նաև չենք բացառում կոնսոլիդացման հնարավորությունը։

Թանկարժեք մետաղի դինամիկայի վրա այս շաբաթ կարող է ազդել նաև ԱՄՆ–ի և եվրագոտու մակրոտնտեսական ծրագրված վիճակագրությունը։ Ամերիկյան լուրերից հարկ է ուշադրություն դարձնել մանրածախ առևտրի տվյալների հրապարակմանը, սպառողական գների ինդեքսի և հուլիսին արդյունաբերական արտադրության ծավալի տվյալներին, Միչիգանի համալսարանի վստահության ինդիկատորի օգոստոսյան նախնական թվերին, ինչպես նաև նախորդ շաբաթ գործազրկության նպաստի առաջնային հայտերի թվին։

Եվրոպական լուրերից պետք է առանձնացնել արդյունաբերական արտադրանքի և հուլիսին եվրագոտու սպառողական գնաճի թվերը, ինչպես նաև տարածաշրջանի ՀՆԱ նախնական տվյալները երկրորդ եռամսյակում։ Ոչ պակաս կարևոր է ZEW գերմանական հետազոտական ինստիտուտի հաշվետվությունը։ Ակնկալիքների համաձայն, ամերիկյան հակասական վիճակագրությունը, ինչպես նաև եվրագոտու ուժեղ տվյալները կօժանդակեն դեղին մետաղի գնանշումներին։ Սակայն, եթե կանխատեսումներին ի հակառակ, ԱՄՆ–ի տվյալներն ավելի լավը լինեն, դա կուժեղացնի դոլարի դիրքերը, իսկ ոսկու գնանշումները կնվազեն։ Ոսկու համար առաջիկա շաբաթվա ընթացքում աջակցություն կարող է դառնալ տրոյական ունցիայի  դիմաց 1285 դոլարի արժեքը։

Պղնձի գինը ֆյուչերսային շուկայում նախորդ շաբաթ աճել է 4.22 տոկոսով` մինչև 3.3070 դոլար մեկ ֆունտ պղնձի դիմաց։ Դրա պատճառը վերընթաց միտումն էր առևտրային հնգօրյակի երկրորդ կեսին` հաշվի առնելով ապրանքահումքային ակտիվների շուկաներին պատած լավատեսությունը։ Բացի այդ, այդ ակտիվի գները, էական աջակցություն ստանալով Չինաստանի արտաքին առևտրի հրապարակած տվյալների կողմից, որոնք ցուցադրել էին մետաղի շուկայի բարձր ծավալ և թուլացրել էին համաշխարհային շուկայում կարմիր մետաղի պահանջարկի վերաբերյալ մտավախությունները։ Միաժամանակ, ամերիկյան արժույթի նվազումը հիմնական բոլոր մրցակիցների նկատմամբ նույնպես լավատեսություն ավելացրեց։

Աճի ևս մեկ շարժիչ դարձավ տվյալ ակտիվի բորսայական պաշարի նվազումը Շանհայի ֆյուչերսային բորսայում։ Կարմիր մետաղի պահեստային պաշարները Shanghai Futures Exchange–ում նախորդ շաբաթ նվազել են 12423 տոննայով` մինչև 151148 տոննա։ Այնուամենայնիվ, շաբաթվա սկզբին այդ ակտիվի գները որոշակի ճնշում էին զգում` շուկայում ԱՄՆ ԴՊՀ կողմից ակտիվների գնումների ծրագրի շարունակական լինելու վերաբերյալ մտավախություններին զուգընթաց։

Պղնձի դինամիկան առաջիկա շաբաթ հիմնականում կախված կլինի ԱՄՆ–ի և եվրագոտու մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև ամերիկյան արժույթի դինամիկայից։ Ակնկալվում է, որ տվյալ վիճակագրությունը չափավոր դրական կլինի։ Եթե այդ կանխատեսումներն արդարանան, ապա ԱՄՆ բնակշուկայի տվյալները, խոշորագույն համաշխարհային տնտեսության և եվրագոտւ արդյունաբերական արտադրության թվերը, ինչպես նաև տրամադրությունների ինդեքսը Գերմանիայի գործարար միջավայրում չափավոր դրական կլինեն, գունավոր մետաղները, այդ թվում` պղինձը, աճի շարունակության էական ազդակ կստանան։

Սակայն եթե այդ վիճակագրությունը հույսերը չարդարացնի, իսկ ամերիկյան արժույթը կրկին շարունակի աճը, ապա պղինձը կարող է նաև էժանանալ։ Հաջորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի գնանշումների տատանման ենթադրելի միջակայքն է 3.22-3.40 դոլար` մեկ ֆունտ պղնձի դիմաց։ -0-

Միքայել Վերդյան, FOREX CLUB–ի վերլուծաբան


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև