«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ–ի մասնաճյուղերից մեկի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է

13.08.2013 18:18
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ–ի մասնաճյուղերից մեկի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ–ի մասնաճյուղերից մեկի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, տեղեկացնում են Հայաստանի ԿԲ մամուլի ծառայությունից

«Կենտրոնական բանկի նախագահի օգոստոսի 8-ի որոշումով գրանցվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ «Հանրապետության Հրապարակ» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը մինչև 2013թ.  սեպտեմբերի 20-ը ներառյալ»,– նշված է հասղորդագրության մեջ:

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցված է 1995 թվականի սեպտեմբերի 25-ից: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի 70 տոկոսը, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև