ՀՀ բանկերի կողմից ոսկով իրականացված գործառնությունները 2013թ.–ի II եռամսյակում ավելացել են 2,4 անգամ և կազմել 1,4 մլրդ դրամ

14.08.2013 13:28
ՀՀ բանկերի կողմից ոսկով իրականացված գործառնությունները 2013թ.–ի II եռամսյակում ավելացել են 2,4 անգամ և կազմել 1,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ոսկով իրականացված գործառնությունները (թանկարժեք մետաղներով ավանդներ, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներ և հուշամեդալներ) 2013թ.–ի երկրորդ եռամսյակում կազմել են 1,4 մլրդ դրամ` 2013թ.–ի առաջին եռամսյակի ցուցանիշի համեմատ ավելանալով 2,4 անգամ։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` 2013թ.–ի երկրորդ եռամսյակի վերջում թանկարժեք մետաղներով իրականացված գործառնությունների ծավալով առաջատարն է Արմսվիսբանկը, որին բաժին է հասնում Հայաստանի առևտրային բանկերի կողմից ոսկով իրականացված բոլոր գործառնությունների շուրջ 36,03 տոկոսը։ 2013թ.–ի հունիսի 30–ի դրությամբ Արմսվիսբանկի կողմից ոսկով իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 512,6 մլն դրամ, ինչը գրեթե 6,1  անգամ շատ է 2013թ.–ի սկզբի ցուցանիշից։

Ոսկով իրականացված գործառնությունների առաջատարների հնգյակում ընդգրկվել է Ամերիաբանկը` 509,4 մլն դրամ, 4,6 անգամ աճ (ոսկով իրականացված գործառնությունների ընդհանուր ծավալում մասնաբաժինը` 35,81 տոկոս), Կոնվերսբանկը` 93,6 մլն դրամ, 16,4% նվազում (ոսկով իրականացված գործառնությունների ընդհանուր ծավալում մասնաբաժինը` 6,93%), Հայբիզնեսբանկը` 96,5 մլն դրամ, 4 անգամ աճ (6,78%) և Յունիբանկը` 65,8 մլն դրամ, 24,9 տոկոսանոց անկում (4,03%)։

Ընդհանուր առմամբ երկրորդ եռամսյակի արդյունքներով` հանրապետությունում գործող 21 առևտրային բանկերից միայն 11–ն է ոսկով գործառնություն իրականացրել։

2013թ.–ի հունիսի 30–ի դրությամբ, Հայաստանում գործել է 21 բանկ` 478 մասնաճյուղով։ ($1 –ը` 407,13 դրամ) -0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև