ԱԽՏ բորսաներն աճ են գրանցել Ճապոնիայի վիճակագրության ֆոնին

14.08.2013 13:56
ԱԽՏ բորսաներն աճ են գրանցել Ճապոնիայի վիճակագրության ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները չորեքշաբթի` օգոստոսի 14–ի առուվաճառքները բացել են աճով` Ճապոնիայում մեքենաների և սարքավորումների ծավալների վերաբերյալ դրական վիճակագրության ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին աճել է 0.56 տոկոսով՝ մինչև 13943,97 կետ: Հարավկորեական  KOSPI-ն բարձրացել է 0,01 տոկոսով՝ հասնելով 1913,23 կետի: Ավստրալական S&P/ASX 200-ն նույնպես բարձրացել է` հասնելով  5160,90 կետի:

Պատվերների ծավալը մայիսի համեմատ նվազել է 2.7 տոկոսով, բայց 4.9 տոկոսով աճել է տարեկան կտրվածքով։ Վերլուծաբանները սպասում էին, համապատասխանաբար,  7–տոկոսանոց և 2.6–տոկոսանոց նվազում։ Ցուցիչների աճը պայմանավորված է նաև ճապոնական ԶԼՄ—ների` օտարերկրյա ներդրումների ներհոսքի խթանման և հաջորդ տարվա գարնանը սպառողական հարկի հնարավոր բարձրացման հետևանքով վստահության ամրապնդման համար Սինձո Աբեի կառավարության կողմից կորպորատիվ հարկի հնարավոր կրճատման մասին հաղորդումներով։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև