ՌԴ–ի` ոչ մեծ եկամուտ ունեցող քաղաքացիները կարող են զրկվել վարկով բնակարան գնելու հնարավորությունից

16.08.2013 13:46
ՌԴ–ի` ոչ մեծ եկամուտ ունեցող քաղաքացիները կարող են զրկվել վարկով բնակարան գնելու հնարավորությունից

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հիփոթեքային բնակարանային վարկավորման գործակալությունը (ՀԲՎԳ) Ֆինանսների նախարարություն է հղել վարկառուների վարկային առավելագույն բեռնվածության սահմանափակման վերաբերյալ առաջարկությունները` օպտիմալ համարելով սահմանել վարկառուի եկամտի նկատմամբ վարկի ամսական վճարման գումարի սահմանային հարաբերակցությունը  (debt to income, DTI ցուցանիշ) 45 տոկոսի մակարդակում։ Այդ մասին «Կոմերսանտին» պատմել է գործակալությանը մոտ կանգնած աղբյուրը, գրում է  banki.ru–ն։

Օրենսդրորեն վարկառուի վրա պարտքի բեռը սահմանափակելու անհրաժեշտության համար ավելի վաղ հանդես էր գալիս Ռուսաստանի բանկը։ Մասնավորապես, այդ հարցը քննարկվում էր ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլիանայի և նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ հուլիսի վերջին։ Մանրածախ վարկառուի սահմանային DTI–ի սահմանումը ԿԲ–ում դիտարկվում է որպես ԿԲ–ի կողմից վարչական կարգավորման տարբերակներից մեկը։

ՀԲՎԳ–ում պարբերականին պարզաբանել են, որ օգտվել են վարկի հետաձգման հավանականության և հենց գործակալության պորտֆելի դեֆոլտի հավանականության վիճակագրությունից (ՀԲՎԳ–ին բաժին է ընկնում հիփոթեքային շուկայի 6.6 տոկոսը)։ «Հաշվի է առնվել նաև բնակարանային հիփոթեքային վարկերի վերակառուցման ուղղությամբ հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում շուկայի այլ մասնակիցների վիճելի վարկերի հետ գործակալության աշխատանքի ընթացքում ստացած տեղեկությունը»,– ավելացրել են ՀԲՎԳ–ում։ Գործակալության վիճակագրության համաձայն, ռուսների համար կրիտիկական է DTI 60%–նոց գործակիցը։

Փորձագետների գնահատականներով, նշում է «Կոմերսանտը», առաջարկված սասհմանափակումների ներդրման դեպքում գոյություն ունեցող վարկառուների մոտ 20 տոկոսը չի կարողանա օգտվել վարկից։ Սակայն ՀԲՎԳ–ն այդպես չի կարծում։ «Մենք հիփոթեքային վարկառուների թվի էական կրճատում չենք սպասում սահմանափակումների սահմանման դեպքում։ Այն քաղաքացիները, ովքեր ոչ բարձր եկամուտներոի պատճառով չեն կարողանա հիփոթեքային կրեդիտինդեքս վերցնել, պետք է զարգացնել բնակարանի ապահովման այլընտրանքային գործիքներ, այդ թվում` վարձակալության առևտրային և ոչ առևտրային ֆոնդի հատվածի կայացման հաշվին»,– հայտնել են ՀԲՎԳ–ի մամուլի ծառայությունից։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև